Ինչպես են նիկոլենք խաբում․ Անդրանիկ Թևանյանը չոր փաստեր է բերում (video)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը իր ֆոյսբուքյան էջում գրում է․

«Երևանում տրանսպորտի գինը գրեթե եռակի թանկացնելու ծրագիրը Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է որպես բարեփոխում։ Ասում են, թե, իբր, մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը տատանվում է 200–ից 230 դրամի սահմաններում։ Թե ինչպես են ստացել այդ թիվը, չեն ասում։

Փոխարենն ուրիշ բան են ասում և իրենց այդ ասածով բռնվում է սուտը։ Սուտը և տրանսպորտի գինը թանկացելու իրական նպատակը։

Եվ այսպես, ՔՊԿ–ական չինովնիկը պնդում է, որ քաղաքային տրանսպորտի տարեկան սուբսիդիան կազմում է 7 միլիարդ դրամ։ Նա հնչեցրել է նաև տրանսպորտից օգտվողների թիվը (ավտոբուս, տրոլեյբուս, մետրո)՝ 635.000 ուղևորափոխադրում 1 օրում։ Այսինքն՝ տարեկան 231․775․000։

Որպեսզի պարզենք, թե 1 ուղևորի համար որքան գումար է սուբսիդավորում բյուջեն, պետք է 7 միլիարդը բաժանենք 231.775.000–ի։ Ստացվում է մոտ 30 դրամ։ Այսինքն՝ իրենց իսկ ներկայացրած թվերով՝ այսօրվա մեկ ուղևորափոխադրումը կազմում է 130 դրամ, որից 100–ը վճարում է քաղաքացին, իսկ 30 դրամը տալիս է բյուջեն։

Ստացվում է, որ տրանսպորտը թանկացնելը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ։ Կամ իրենց իսկ սիրած բառերով ասած՝ քաղաքացուն թալանի մատերիալ սարքելու նպատակ։

Այնպես որ թող դեմագոգիայով չզբաղվեն։ Իրենք տրանսպորտի գինը թանկացնում են ճիշտ այն նպատակով, ինչով որ մյուս հարկերն ու տուրքերը, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիները և գույքահարկերը ավելացրեցին։

Նպատակը մեկն է՝ քաղաքացուն դարձնել «մուծվող», որպեսզի իրենք հարստանան՝ բյուջեն մսխելով։ Դրա համար էլ հարկատուին հռչակում են հերոս։ Իրենց պատկերացրած հերոսն առավոտից երեկո աշխատողն ու բյուջեին փող տվողն է։ Դե իսկ բյուջեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տնօրինում են սեփական դրամապանակի պարունակության պես»։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am