Ազգակցական կապերն, այո, որոշիչ դեր են խաղում իմ կայացման համար․ Սերգեյ Սմբատյանը «մատ» արեց լրագրողին

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր լրագրողներին ուրախալի լուր հայտնեց՝ նշելով նաև , որ շատ ոգևորված է, որ փառատոնը մեկնարկում է լեգենդար դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ։ «Հայաստանում ելույթ կունենա Ջոն Մալկովիչը։ Շատ լուրջ աշխատել ենք այդ պրոեկտի վրա, որի պրեմիերան եղել է Սեուլում, երկու տարի առաջ։ Շատ ուրախ եմ, որ այն կլինի փառատոնում։ Փառատոնին կմասնակցեն շատ լուրջ, պոպուլյար, կարեւոր արտիստներ, որոնք աշխարհի համար կարեւոր են»,- ասաց դիրիժորը։ Երբ նա ներկայացնում էր հետագա անելիքները, նախատեսված փառատոնի շրջանակում սպասվելիք ելույթները, լրագրողներից մեկը սկսեց սադրիչ հարցեր հղել նրան: Նա նախ նախատեց Սմբատյանին ուշանալու համար, հետո նշեց, որ վերջինս չէր կայանա, եթե չլիներ նրա հայրը:  «Առանց ձեր հոր աջակցության չէիք կայանա եւ չէիք հասնի նման հաջողությունների», - ասաց նա:   Սերգեյ Սմբատյանն ի պատասխան նշեց. «Ինչ են խոսում՝ չգիտեմ։ Ձեր հարցն ավելի գեղարվեստական է, քան կարող է իրեն թույլ տալ չորրորդ իշխանությունը։ Այո, դրանք որոշիչ դեր են խաղում իմ կայացման համար որպես դիրիժոր։ Եթե դրանք չլինեին, ապա չէր լինի այս ամենն, ինչ որ կա։ Ձեր հարցն այնքան էմոցիոնալ հետաքրքիր է, որ երկար դիսկուրսի թեմա է։ Ես կարծում եմ, որ դրա մեջ կա իրականություն։ Դուք եթե կարծում եք, որ այդպես է, ես պետք է հարգեմ Ձեր կարծիքը՝ թույլ տվեք չմեկնաբանել»,- ասաց դիրիժորը։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am