Նիկոլ Փաշինյան․ պայմանական երկրի պայմանական վարչապետը

168․am-ը գրում է․ «2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը՝ ի թիվս բազմաթիվ քարոզչական մանիպուլյացիաների, հայ-ադրբեջանական սահմանը սկսեց անվանել «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Դա մշտական բնույթ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը «կադաստրի վկայական չունի», այսինքն՝ ինքն էլ իր կողմից ընդունեց, որ մինչ 2020թ․ որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից չվիճարկված հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական է»։ Եվ արդեն տևական ժամանակ Ադրբեջանը հենց այդպես է անվանում Հայաստանի հետ սահմանը։

Վերջին օրինակը՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում 4 հայ զինծառայողների սպանությունից հետո տարածված հայտարարությունն է, որում Ադրբեջանը Հայաստանի տարածքում գրաված բարձունքներից հայ զինվորների սպանության վայրը ներկայացրել է՝ որպես «ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահման»։

Թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը նման քարոզչությամբ, հասկանալի է։ Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ կամ գուցե դրան հետևելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է Հայաստանը վերածել պայմանական երկրի, ինչը դրսևորվում է պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Հայաստանի զինված ուժերը բանակի, իրական բանակի գործառույթ են իրականացնում միայն ու խիստ պայմանականորեն։ Արտաքուստ նրանք կան, բայց ֆոնկցիոնալ առումով բանակի դերակատարությունը հասցվել է պայմանական զրոյականության։ Համենայնդեպս, երբ իշխանությունը սահմանին կանգնած զինվորին սպառնում է թշնամուն կրակելու դեպքում դատել և արգելում է կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, այդ համակարգը վերածվում է պայմանական բանակի։

Հայաստանի դատական համակարգը վերածվել է իշխանության ընդդիմադիրներին պատժելու գործիքի։ Իրար հետևից դատավորները կայացնում են խայտառակ վճիռներ, իսկ ԲԴԽ-ն դարձել է իշխանության քարոզչական բանակի զինվորներից մեկը։ Այսինքն՝ դատական համակարգն արդարադատություն է իրականացնում խիստ պայմանականորեն։

Խորհրդարանը, որը սահմանադրորեն պետք է լինի գործադիր իշխանության թիվ մեկ հակակշիռն ու փոխզսպողը, դարձել է կառավարության խամաճիկը։ Հայաստանի Ազգային ժողովն անգամ պայմանականորեն չի կատարում իր գործառույթները։ Նույնը վերաբերում է իրավապահ մարմիններին, արտաքին քաղաքականությանը, մնացած գրեթե բոլոր ոլորտներին։

Այսինքն՝ ընդհանրության մեջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է պայմանական պետության, բայց դրա գլխավոր պայմանն այն է, որպեսզի ինքը շարունակի պահպանել իշխանությունը։ Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունը գործնականում վերածվել է պայմանական ժողովրդի, որովհետև իրական լինելու դեպքում չէր հանդուրժելու պետությունը պայմանական գոյացություն դարձնող իշխանությանը։

Ավելի լայն իմաստով, հիմա ընթանում է ոչ միայն պետության, այլ ընդհանրապես հայկականության, հայկական ինքնության պայմանականացման գործընթացի վերջին արարը, որն իշխանությունը ցանկանում է նշանավորել նոր՝ իրականում կրկին պայմանական Սահմանադրության ընդունմամբ։

Եվ հասարակությունն ունի վերջին հնարավորությունը՝ ապացուցելու, որ այս երկրի ոչ թե պայմանական, այլ իրական տերն է ու իրական քաղաքացին։ Հակառակ դեպքում զրկվելու է ոչ միայն պատմական, այլ անգամ պայմանական հայրենիքից»։

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am