Տիգրան Ավինյանը փոխհատուցեց Սամվել Ալեքսանյանի անձրևանոց պահելը․ Նիկոլը՝ «Լֆիկական Օսվենցիմում»

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր աշխատելու տարիներին քննադատում էր օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։ Վերջինս չէր նեղվում դրանից, քանզի գիտեր, որ Նիկոլն իրենց ախպերն է, բայց քննադատում է, որպեսզի ժողովրդին ցույց տա, թե, իբր, այդպես չէ։ Ալեքսանյան Սամվելը գավառական մտածելակերպով մեծահարուստի բառապաշարով ուզում էր ասել, որ Նիկոլը հաճախորդ է, այսինքն՝ իշխանություններին կից ու վճարովի «ընդդիմադիր»։

Ալեքսանյանը ճիշտ էր ասում։ Բայց ժողովրդի մի մասը հավատում էր Նիկոլի ճղճղան ու լաչառ ձայնին։ Ժողովրդի մի մասը Նիկոլի «պասով» հավատում էր, որ ինքը վատ է ապրում, քանզի մեր երկրում կան օլիգարխներ, ու լֆիկներն իրենց հացը խլել են։ Իրենք չգիտեին, որ լֆիկներն առաջնորդվում են «ով էշ, ես փալան» կարգախոսով և պատրաստ են մտնել ցանկացած իշխանության տակ՝ հանուն իրենց անձնական շահի։ Չգիտեին, որ իրենք ոնց քյասիբ կային, այդպես էլ մնալու են, իսկ լֆիկները՝ բարգավաճեն։

Հեղափոխություն «Լֆիկական Օսվենցիմում»

2018–ի «հեղափոխությունը» ոչ միայն Սերժին մերժելու թեմայով էր։ Նիկոլը «թավիշը» մատուցում էր այն տրամաբանությամբ, որ մերժվելու է օլիգարխիան, մերժվելու են լֆիկները։ Նիկոլը «ժողջանին» համոզում էր, որ եթե իրեն վարչապետ դարձնեն, ապա ինքը լֆիկների ձեռքից փողը կվերցնի ու կբաժանի աղքատներին՝ կյանքը դարձնելով մեղր։

Նիկոլը «ժողջանին» ասում էր, որ իրենք ապրում են «Լֆիկական Օսվենցիմում», և ինքը իշխանության գալով՝ կազատագրի իրենց այդ «Օսվենցիմից»։

Նիկոլը իշխանության եկավ ու մեր երկիրը վերածեց թուրք–ադրբեջանական պահանջները բավարարող տարածքի։ Ինչ մնում է լֆիկներին ու «Օսվենցիմին», ապա նրանց մեծ մասը դարձան նիկոլենց ախպերը (ինչպես որ նախկինում էին)։ Տարբերությունն այն է, որ եթե նախկինում լֆիկները գրոշներ էին շպրտում հաճախորդ Նիկոլին, ապա այսօր թվաբանությունը փոխվել է։ Ավելացել է ձևական կողմը․ նախկինում նիկոլենք դիշովկա էին Սամվել Ալեքսանյանի համար, այսօր նա նիկոլենց գլխին անձրևանոց է պահում, Նիկոլի կնոջն է ընդունում-ճանապարհում իր գործարանում, մուծվում է և այլն։

Այսինքն՝ «Օսվենցիմն» ինչպես կար, այնպես էլ մնաց։ Լֆիկի գործերն է՛լ ավելի լավացան, քանզի այս «չտես գյոռմամիշները» համեմատաբար ավելի էժան են նստում նրա վրա։

Խոցում անձրևանոցով

Լֆիկ Սամոն շատ հաշվենկատ տղա է։ Ինքը գիտի, թե որտեղ պետք է սողալ, որտեղ պետք է քծնել։ Կարևորը շահ լինի։

Ինքը, օրինակ, գիտի, թե երբ և ում է պետք կռացած բարև տալ կամ ում գլխին է պետք անձրևանոց պահել։

Ինքը հակաօլիգարխիկ լոզունգներով իշխանության եկած Տիգրան Ավինյանի գլխին երեկ անձրևանոց էր պահել, իսկ այսօր դիմացը ստացել է բնակելի շենքի շինարարություն իրականացնելու թույլտվություն։

Երևանի քաղաքապետի աթոռին կուլիսային գործարքների ու հաճախորդացման շնորհիվ հայտնված Ավինյանն «անշահախնդիր» ձևով ավագանու վերջին նիստում, չզեկուցվող տարբերակով, երևանցիների աչքից հնարավորիս հեռու լավություն արեց Սամվել Ալեքսանյանին։ ՔՊԿ–ական ավագանու անդամները, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամի տեղական դրածոները (ներառյալ էն Ծերեթելու վրայի պոռնիկը) և Դոգից պոկված դիշովկեքը կողմ քվեարկեցին Սամվել Ալեքսանյանի համար նախատեսվող հողի նշանակության փոփոխությանը։ Դա կես քայլ է դեպի շինթույլտվություն։

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանի հետ է կապվում այն կազմակերպությունը, որի համար անձրևանոցից խոցված Տիգրան Ավինյանը կոռուպցիոն հոտ ունեցող որոշում կայացրեց՝ հողի օգտագործման նշանակություն փոխելով։ Խոսքը «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ»–ի մասին է։ Ըստ լուրերի՝ այդ կազմակերպությունն Արաբկիր համայնքում 16–հարկանի շենք է կառուցելու։ Ըստ այդմ՝ «Լֆիկական Օսվենցիմը» շատ էլիտար տեսք կունենա։

Փաստորեն, շատ ճկուն բիզեսմեն է Սամվել Ալեքսանյանը։ Նիկոլին կռացած բարևում է, Տիգրան Ավինյանի գլխին «զոնտիկ» է պահում։ Փոխարենը շինթույլտվություն է ստանում ու դառնում «հեղափոխականների» սրտի օլիգարխը։ Շատ էժան «բարտեր» է։ Վատ չէ, վատ չէ ․․․

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Երևանի քայլարած իշխանությունը շինթույլտվություն է տալիս նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Դե մեր երկիրը նիկոլենք թուրքերին են տալիս, մի քանի հեկտար հողակտորն ի՞նչ է, որ Լֆիկ Սամոյին չտան։ Մանավանդ, երբ մեջը, ենթադրաբար, անձնական քյար ունեն։

Իրոք եկել է քաղաքացու վրեժի պահը։

Հայկ Ուսունց

 7or

դիտվել է 9263 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am