ԱՄՆ նախագահի դերը աղետներից ու ողբերգություններից հետո/տեսանյութ/

Գլխավոր հրամանատարն ԱՄՆ-ում երբեմն ստիպված է լինում դառնալ գլխավոր սփոփող: Այսօր այս դերն է ստանձնել նախագահ Դոնալդ Թրամփը, հատկապես Լաս Վեգասում իրականացված սպանդից հետո: Այստեղ նա փորձում էր սփոփել վիրավորներին: Գովեստի խոսքեր էր ասում նրանց հասցեին, ովքեր հրազենային հարձակումից հետո հասան օգնության: «Մենք միասնաբար ենք կրելու բոլորիս վիշտը: Դուք միայնակ չեք: Մենք երբեք ձեզ միայնակ չենք թողնի»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հայտարարել է Թրամփը: Դրանից մեկ օր առաջ էր Թրամփը մեկնել Պուերտո Ռիկո, որն ավելի վաղ ենթարկվել էր հզոր ծովամրրկի արհավիրքին: «Այստեղ իրականացված աշխատանքը հեռու չէ հրաշքներից»,- հայտարարում էր նախագահը: Թրամփը հետեւում է իր նախորդների օրինակին, ովքեր աղետներից հետո գալիս են սփոփելու ժողովրդին: Հիշենք Բիլ Քլինթընին 1995 թվականին Օքլահոմայում իրականացված ռումբային հարձակումից հետո: «Դուք չեք կորցրել Ամերիկան, քանի որ մենք միշտ ենք կանգնած լինելու ձեր կողքին»,- հայտարարել է նա: Ջորջ Բուշը 2001-ի ահաբեկչական հարձակումներից հետո խոստանում էր. «Մենք չենք հոգնելու, չենք երերալու ու չենք ձախողվելու» Հիշենք 2015 թվականին Հարավային Քարոլինայում սեւամորթների եկեղեցում ռասայական դրդապատճառներով իրականացված սպանդից հետո Բարաք Օբամայի բանաստեղծական խոսքերը`վերցված հայտնի երգի տողերից, որոնք նա ներկայացրեց` երգելով: «Զարմանալի շնորհ, որքան քաղցր է հնչում այն»: Ներկա նախագահ Թրամփի քննադատները հորդորում են նրան արդեն հրաժարվել մարտական դիրքերից ու իրոք զբաղվել համախմբելու աշխատանքներով: Երրորդ ուղի անվանումը կրող կազմակերպության ներկայացուցիչ Ջիմ Քեսսլերի խոսքերով, «Ներկա նախագահն այսօր իրեն ավելի լավ է զգում բաժանարար գործունեությամբ: Նրան թվում է, թե դա անձամբ օգնում է իրեն ու օգնում ամրապնդելու քաղաքական իր դիրքերը: Հիշենք, որ այդ եղանակով էր, որ նա հաղթեց ընտրություններում»: Իսկ թե ինչպես է Թրամփին հաջողվելու համախմբելու կամ տարանջատելու եղանակով ամրապնդել կամ թուլացնել քաղաքական իր դիրքերը, առաջինը ցույց կտա հարկային բարեփոխումներ անցկացնելու գործընթացում նրա որդեգրած կեցվածքը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am