Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան

«Փաստ» օրաթերթը գրում է. ԵՏՄ–ի շնորհիվ Հայաստանում այս տարի զբոսաշրջության ոլորտում 37 տոկոս աճ է գրանցվել. տվյալները Հայ–ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն է վկայակոչել: Այս տարի բոլոր տուրիստական ընկերությունները լարված են աշխատել, հետևաբար, զբոսաշրջիկների թվի ավելացում կա՝ իր հերթին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը: Նրա հավաստմամբ՝ ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո այդ երկրից զգալի ավելացել են զբոսաշրջիկների թիվը: «Ռուսաստանից այս տարի համեմատաբար մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել»,– նկատեց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրենը: Զբոսաշրջության կոմիտեն ոլորտը զարգացնելու համար մի շարք քայլեր է ձեռնարկել, ինչը ևս նպաստել է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու հետ կապված ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվել: «Ընկերություն կա, որ ասում է՝ ինձ մոտ այս տարի 40% աճ է եղել, մյուսի մոտ՝ 30: Միջին հաշվով՝ զբոսաշրջության ոլորտում 30% աճ է գրանցվել»,– փոխանցեց նա: Նախորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աճ չի եղել: Դա էլ, ըստ ոլորտի ներկայացուցչի, իր հիմնավորումն ունի: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո մեր երկիր այցելողների թիվը կտրուկ նվազեց: «Շատ կարևոր է նաև տարածաշրջանի խաղաղությունը, այս տարի խաղաղ էր»,– շեշտեց նա: Դավոյանը տեղեկացրեց, որ աճել է նաև Լիբանանից եկող տուրիստների թիվը: «Այդ և այլ երկրներից չվերթներ կային, որոնք ևս ազդել են զբոսաշրջության աճին»,– եզրափակեց նա: 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է՝ կազմելով 622381, ինչը 24,2%–ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:   Հերմինե Նաղդալյան. «Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու» Աննա Բադալյան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պաշտոնաթող է եղել: ԵԽԽՎ–ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ–ն դիմեց աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը: Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ–ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղևորության համար: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ պատվավոր անդամ Հերմինե Նաղդալյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ Պ. Ագրամունտը դեռ շատ վաղուց պետք է հրաժարական տար: «Իսկ հրաժարականի պատճառն ի վերջո այն է, որ նա համոզվեց՝ եվրոպական քաղաքական մտքի ներկայացուցիչների առաջ ինքը բացարձակ անընդունելի և կոռումպացված տեսակ է: Նա իր կոռուպցիոն բարքերն ու քաղաքականությունը ներմուծեց ԵԽԽՎ: Բայց ի շնորհիվ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների վճռական գնահատականի՝ նա հրաժարական տվեց: Պ. Ագրամունտն այլ ելք չուներ, որովհետև իրեն խայտառակ ձևով էին ճանապարհելու: Այնպես չէ, որ կամավոր հրաժարական է տալիս: Սա ոչ միայն նրա անձի շուրջ ձևավորված գնահատականն է, այլև մատնանշում է այն, որ Եվրոպայի քաղաքական դաշտի ներկայացուցիչները չեն ընդունում այդ վերաբերմունքն ու բարքերը, կոռումպացվածությունն ու անազնվությունը: Մեծ հաշվով՝ շատ ավելի լայն է նշանակությունը, քան Ագրամունտի հրաժարականը: Բացի այդ, որպես երևույթ այս հրաժարականը բացառիկ է, որովհետև ԵԽԽՎ–ի 60–ամյա կենսագրության ընթացքում նման դեպք չէր եղել»,–ասաց Հ. Նաղդալյանը: Պատգամավորն ընդգծեց, որ ԵԽԽՎ պատմության մեջ որևէ նախագահի հանդեպ այդպիսի գնահատականներ չէին հնչել: Անդրադառնալով հայկական պատվիրակության ազդեցությանը, պատգամավորը նշեց, որ վերջին երկու–երեք տարիների ընթացքում մեր պատվիրակությունը շատ լուրջ քաղաքականություն է վարել: «Այդ քաղաքականությունը մենք անվանել ենք ԵԽԽՎ ինքնամաքրման և առողջացման քաղաքականություն: Մենք մի շարք նախաձեռնություններով ենք հանդես եկել և Պ. Ագրամունտի հրաժարականը առանձին հարց չի եղել: ԵԽԽՎ հիմնադիր հայրերի մտքով անգամ չէր կարող անցնել, որ կառույցը կդառնար այնպիսի կոռումպացված հարթակ, ինչպիսին էր վերջին տարիներին: Նաև մեր պատվիրակության ջանքերով, նախաձեռնությամբ ու մասնակցությամբ է, որ այդ գործընթացները բավականին առաջ են գնացել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թեև Ագրամունտը առաջին ԵԽԽՎ նախագահն է, որը հրաժարական է տալիս, բայց մինչ այդ այլ պաշտոնյաներ ևս հրաժարական են տվել: «Այս պրոցեսն իր շարունակությունն անպայման ունենալու է: Հայկական պատվիրակությունը շատ մեծ աշխատանք է տարել: Մենք շատ պատվիրակների հետ ենք խոսել ու ներկայացրել ենք փաստեր, իրավիճակներ, հոդվածներ և հրապարակումներ ենք պատրաստել: Այդ ամենը փորձել ենք հասցնել մեր եվրոպացի գործընկերներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն ու աջակցեն այդ պրոցեսներին: Պ.Ագրամունտի հեռացումը նաև սրա արդյունքն է: Նա տեսավ, որ ոչ ոք չկա, ով կկանգնի իր կողքին ու կպաշտպանի իրեն: Բարոյահոգեբանական այդ իրավիճակը ԵԽԽՎ–ում փոխելու գործընթացը երկու տարիների ընթացքում է առաջացել, և մենք դրան մասնակցելու ջատագովներն ենք եղել»,– եզրափակեց պատգամավորը: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am