Բիզնեսը կորցնում է վստահությունը

Այլևս պարզ է, որ բրիտանական հեղինակավոր HSBC բանկը Հայաստանում դադարեցնում է իր գործունեությունը։ HSBC-ին, որը հանդես էր գալիս «HSBC բանկ-Հայաստան» անվանումով, Հայաստանում վաճառում է իր ակտիվները։

Դրա համար բերվում են տարբեր պատճառաբանություններ։ Հիմնավո՞ր են այդ պատճառաբանությունները, թե՞ ոչ, այնքան էլ էական չէ։

Անկախ նրանից՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանից հեղինակավոր միջազգային բանկի դուրս գալը, դա բոլորովին էլ լավ բանի մասին չի խոսում։ Գրեթե 28 տարի Հայաստանում բարեհաջող գործելուց հետո բանկի հեռանալը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հատկապես, եթե հաշվի առնենք շահութաբերության այն մակարդակը, որը վերջին տարիներին արձանագրվել է՝ ինչպես ընդհանրապես Հայաստանի բանկային համակարգում, այնպես էլ՝ HSBC-ում։

Վերջին երկու տարիներին Հայաստանը գտնվում է ֆինանսական մեծ հոսքերի ազդեցության տիրույթում, ինչը բանկերի համար բարձր շահույթներ է ապահովում։ Թվում է, թե այդ պայմաններում ֆինանսական շուկայի մասնակիցները պիտի հակված լինեին մնալու ու շարունակելու աշխատել Հայաստանում։ Բայց միջազգային հեղինակավոր բանկը որոշել է հեռանալ։ Նույնիսկ արձանագրված բարձր շահույթները պատճառ չեն եղել դրա համար։

Հիշեցնենք, որ անցած տարի բանկի շահույթները գերազանցեցին 11 մլրդ դրամը։ Նախորդ տարի էլ այն ստացել է 8 մլրդ դրամից ավելի զուտ շահույթ։ Բանկի շահութաբերությունն անցած տարի աճել է ավելի քան 37 տոկոսով։

Բանկի գործունեության համար սրանք փայլուն արդյունքներ են։ Բայց անգամ նման արդյունքների պարագայում, որոշել են հեռանալ, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ իշխանությունների պարբերաբար հնչեցրած հայտարարությունների շրջանակներում։

Միջազգային հեղինակավոր բանկի հեռանալը թուլացնում է Հայաստանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահությունը։ Հատկապես որ, այդ վստահությունը բոլորովին էլ բարձր չէ, ու դա երևում է նաև օտարերկրյա ներդրումների կառուցվածքից։ Արտաքին կապիտալն առանց այդ էլ մեծ դժկամությամբ է գալիս Հայաստան։ Եթե նույնիսկ գալիս է, գալիս է շատ սահմանափակ ոլորտներ ու սահմանափակ երկրներից։

Դրա համար, անշուշտ, բազմաթիվ պատճառներ կան՝ սկսած տնտեսական իրավիճակից, վերջացրած անվտանգային խնդիրներով, ներդրումների պաշտպանվածությամբ։ Ներդրողը Հայաստանում կարող է բախվել այլ երկրից ստացվող ուղղակի ռազմական ներգործության հետ, իսկ պետությունը՝ ի դեմս կառավարության, ոչնչով չկարողանա պաշտպանել նրան։ Չկարողանա ապահովել ներդրողի ու ներդրումների անվտանգությունը և հարկադրված լինի տեղափոխել ծրագրի իրականացման վայրը։

Սա չլսված-չտեսնված բան է, որից առավել վատ ազդակներ օտարերկրյա և ընդհանրապես ներդրողներին փոխանցել, հնարավոր չէ պատկերացնել։

Հայաստանում ներդրումների ռիսկայնությունը չափազանց բարձր է։ Դա առաջին անգամ չէ, որ տեսնում ենք։

Նախկինում ևս ներդրողները բազմիցս բախվել են նման իրավիճակների։ Հարյուրավոր միլիոն դոլարներ ներդնելուց հետո, ստիպված են եղել դադարեցնել աշխատանքները, որին նպաստել են նաև իշխանությունները։

Ամուլսարի ծրագիրը դրա վառ արտահայտությունն է։ Իշխանությունների գործուն աջակցությամբ ժամանակին այն բախվեց խնդիրների։ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հաթաթաներ էր տալիս։ Ասում էր՝ «ընկերություններ կան, գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախենում… ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք՝ ձեզնից»։

Այսպիսի հայտարարություններից հետո, հիմա կառավարությունը ստիպված է պետական բյուջեից հարյուր-հազարավոր դոլարներ ծախսել միջազգային դատարաններում Հայաստանի շահերը պաշտպանելու համար։

Ու դեռ հարց է, թե այս ամենն ինչո՞վ կավարտվի։

Միայն այս տարվա սկզբին շուրջ 200 հազար դոլար հատկացվեց Ամուլսարի գործով Արբիտրաժային դատարանի ծախսերը փակելու համար։

Դրանից կարճ ժամանակ առաջ էլ գրեթե նույնքան հատկացվել էր՝ «Սանիտեքն՝ ընդդեմ Հայաստանի» գործով։

Բայց սրանք դեռ ծիծեռնակներ են։ Եթե հանկարծ այնպես ստացվի, որ Միջազգային արբիտրաժային դատարանը Հայաստանի դեմ որոշում ընդունի, դա կարող է պետական բյուջեի վրա հարյուրավոր միլիոն դոլարներ նստել։ Զուտ այն պատճառով, որ կառավարությունն ու իշխանություններն, իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ խախտել են ներդրողների իրավունքները։

Հայաստանի ներդրումային գրավչությունը միշտ էլ չի փայլել։ Բայց վերջին տարիներին ավելի է վատացել։ Ու ինչպես վկայում է HSBC բանկի օրինակը, նույնիսկ նման խոշոր ներդրողներն են հակված հեռանալ։ Դա կպաճառաբանվի հետաքրքրությունների փոփոխություններով, կապիտալի վերաբաշխմամբ, թե այլ կերպ, նշանակություն չունի։ Պատճառներ միշտ էլ կարելի է գտնել։ Փաստը մնում է այն, որ գրեթե երեք տասնամյակ հաջողությամբ աշխատելուց և բանկային համակարգում բարձր հեղինակություն ձեռք բերելուց հետո, բանկը հեռանում է Հայաստանից։

«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբն իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել ներկայությունը Հայաստանում»,-այսպես էր HSBC-ն մեկնաբանել Հայաստանից իր հեռացումը։

Հատկանշական է, որ բանկը Հայաստանից հեռանում է, ինչպես իշխանություններն են հայտարարում, մեր տնտեսության բարձր աճերի, բուռն զարգացումների ու ծաղկման շրջանում, որտեղ բանկային համակարգի դերը, թվում է, թե ավելի պիտի մեծանար ու կարևորություն ստանար։

Համաշխարհային հեղինակություն ունեցող բանկի հեռանալը կարող է վատ ազդակ լինել ոչ միայն գործող, այլև պոտենցիալ ներդրողների համար։ Բայց դա այն է, ինչ այսօր ունենք։ Ու այն, ինչ տեղի է ունենում, խոսում է Հայաստանի ներդրումային դաշտի, տնտեսության, ֆինանսական համակարգի և, վերջապես, իշխանությունների նկատմամբ օտարերկրյա խոշոր բիզնեսի վստահության մասին։ Մնացածը երկրորդական է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Հնարավո՞ր է կեղծել թվային դրոշմապիտակները. «Կիլիկիա»-ի և «Ի-Մարկ»-ի հակասող պնդումները. Hetq.am Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել Հրապարակային ասվում է՝ ես պետք է նստեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) «Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից «Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներին պատասխան տալուդ ժամանակն է գալու»․ Արամ Սարգսյան (video) Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին․ Ռոբերտ Քոչարյան (video) ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Արամուսում վթարային ջրանջատում կլինի Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է» Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video) Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am