Փակ հանդիպում ուղեվարձի թանկացման թեմայով. Ի՞նչ են մտածում ՔՊ խմբակցությունում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։ Չնայած փակ հանդիպմանն ամբողջ ֆրակցիան չի մասնակցել` մոտ 2 տասնյակ պատգամավոր է ներկա եղել, եւ թեպետ փոխքաղաքապետը բացատրել է, որ նոր ավտոբուսները պահելը թանկ արժե, ու դրանով է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, սակայն ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես ընդվզել են թանկացման դեմ, մանավանդ՝ կրկնակի եւ մի բան էլ ավելի չափով:

Նրանք հորդորել են փոխքաղաքապետին՝ չգնալ նման քայլերի, մանավանդ որ առջեւում ընտրություններ են, եւ այդ որոշումն ուղիղ հարվածելու է իրենց ընտրողի գրպանին, ու հնարավոր է` ընտրությունների շեմին ՔՊ-ն փաստի առաջ կանգնի։

Միակ բացառությունը եղել է Տիգրան Պարսիլյանը, ով կարծիք է հայտնել, թե պետք չէ վախենալ նման ռեֆորմներից, ի վերջո, մարդիկ կհամակերպվեն։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ ավագանու երեկվա նիստում հայտարարվեց, թե քաղաքապետարանը կվերանայի ուղեվարձի թանկացման առաջարկը։ Նշենք, որ, ըստ նախագծի, մեկ ամսվա համար միասնական տոմսի արժեքը լինելու է 11 հազար դրամ։

Հիշեցնենք, որ նախագիծն ավագանու անցած շաբաթվա նիստում էր ներառված, սակայն հանրային աղմուկից հետո քննարկումը հետաձգվել է: Ըստ ամենայնի, ավագանին որոշակի զիջումների կգնա, քանի որ նախնական տարբերակով ավելի քան կրկնակի էր թանկանալու ուղեվարձը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Փաշինյանը թող հենց հիմա Աննա Հակոբյանի հիմնադրամի կոռուպցիոն ռիսկերը բացահայտի․ Էդգար Ղազարյան (video) Էս մահերը լսի՛ր․ չե՛ս կշտանում․ Խաչատուրովին կալանավորում ես, որ․․․ պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն` «Ուժեղ Հայաստան»-ի անդամների նոր ձերբակալությունների մասին Կաթողիկոսի աթոռը խարխլողը ծնկի է բերում ամբողջ ժողովրդին. հայտարարություն «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ «Փողոցայինի բառապաշարով, զզվե՛լ ենք․․․ ո՞վ եք դուք»․ Արմեն Ռուստամյան (video) Երբ թվերը ծառայեցվում են քաղաքականությանը․ կառավարության հաշվետվությունը՝ որպես քարոզչություն․168.am «Ժողովու՛րդ, Նիկոլի մահաբեր շարասյունից զգուշացեք, բայց պատռեք նրա դիմակը». Սամվել Հակոբյան (video) ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 26 հազար տոննա բեռ, հիմնականում ցորեն և պարարտանյութ Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն․ Սուրենյանց Տականքնե՛ր, գիտե՞ք՝ ինչ են ասում՝ ինչու է այդ զինվորը մահացել․ պահեստազորի գնդապետ Հովհաննիսյան (video) Հնարավոր չի, որ Փաշինյանն ընտրվի․ քաղաքացի (video) Նիկո՛լ, հենց հիմա հարցիս պատասխանիր, սա բարեգործության արգելք չի՞. Ռուբեն Մելիքյան (video) Դե թող փորձվի Թրամփը․ վաղը ռուսական մի նավ կմտնի իրանական նավահանգիստ․ Հայկ Այվազյան (video) Ձեզ ասեմ՝ ինչու են հենց այս պահին Փաշինյանի թիրախում կանայք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Դու՞ք եք հրաման տվել՝ 18-ամյա Դավիթին, ասֆալտին ծեփելով, բերման ենթարկեն․ Դանիելյանը՝ ՆԳ նախարարին (video) Մեխը ծռվել է․․․ Վերջ․․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Դանակը ոսկորին է հասել, այս հարցն արագ լուծվելու է․ Արմեն Ռուստամյան (video) «Ամեն օր Հայաստանում սպանություններ են, ու՞ր են այս իրավապահները»․ Փաստաբան (video) «Անդրանիկ Քոչարյա՛ն, քո երեխեն քո նման ցածրակարգ երկերեսանի տականք է»․ քաղաքացի (video) «Փաշինյանը մեսիջ ուղարկեց ՔՊ-ականներին»․ Թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրած անչափահաս երեխա ունի. Լուսինե Մարտիրոսյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում կառուցված սուրբ Հակոբ եկեղեցին Աբսուրդ է․ 14 անձ բերման է ենթարկվել, թիվն ավելանում է, չգիտենք՝ որտեղ են. փաստաբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am