Իսկ հայ հասարակությունը ո՞ր ճանապարհն է ընտրում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն բոլորի համար, կարծես, պարզ է, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը դրվել է Ադրբեջանի կողմից։ Բայց այդ պահանջի հետևում ոչ միայն Բաքուն է կանգնած, այլև Անկարան։ Պատահական չէ, որ դեռևս 2021 թվականին Ալիևը հայտարարել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի։ Իսկ հայկական կողմն՝ ի դեմս ներկա իշխանությունների, սկսել է ընդառաջ գնալ Բաքվի ցանկություններին, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ պահանջներին։ Ու դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում է հիմնավորել, թե Հայաստանին նոր Մայր օրենք է անհրաժեշտ, որը երկիրը «ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»։

Իրավիճակը գրոտեսկային է այն աստիճան, որ քպականներն էլ իրենց հերթին նշում են, թե Ադրբեջանի Սահմանադրությունում, օրենսդրության մեջ նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոխվեն: Հայելի բառն, ըստ երևույթին, ՔՊ-ում լավ չեն հասկանում: Բանն այն է, որ ինչպես զորքերի «հայելային հետքաշման» պարագայում, Սահմանադրություն փոխելու մասին ևս Ադրբեջանում խոսք անգամ չկա։ Ավելին, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Բաքվից ու Անկարայից մեր Սահմանադրությունը փոխելու հետ մեկտեղ այլ պահանջներ էլ են հնչում, իսկ ՀՀ իշխանություններն անընդհատ ստանձնում են դրանց իրականացումը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանն ու կուսակիցները առիթը բաց չեն թողնում ամեն անգամ պնդելու, թե Արարատը ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս է, Արարատի պատկերով մեր զինանշանը պետք է փոխվի և այլն։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները, բազմաթիվ կարևոր հարցեր թողած, հանկարծ որոշեցին «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Այս նախաձեռնության հետևում ևս կարելի է տեսնել հակառակորդի ականջները։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուսուփուս համաձայնում է և քայլեր է կատարում թուրք-ադրբեջանական պահանջներն իրագործելու ուղղությամբ, ապա Բաքուն ու Անկարան անցնում են պահանջների հաջորդ փուլերին։ Ու արդեն իսկ Բաքվից նշվում է, թե բացի Հայաստանի Սահմանադրությունից ու Անկախության հռչակագրից, իրենք խնդիր են տեսնում Հայաստանի օրենսդրության մեջ և նորմատիվ փաստաթղթերում։ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, թե Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը՝ մասնավորապես Արցախյան հիմնախնդրին նվիրված հատվածը։ Ադրբեջանական կողմը սրանով բացեիբաց ցույց է տալիս, որ իր պահանջները շարունակական են լինելու։ Ավելին, նույն Ամիրբեկովը խնդրահարույց է համարում նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերն ընդդեմ Ադրբեջանի՝ պնդելով, թե իբր դրանցում կան տարածքային նկրտումներ։


Իրականում Բաքուն այս պահանջով նպատակ է հետապնդում, որ հայկական կողմը հրաժարվի միջազգային ատյաններում իր պահանջներից, չէ՞ որ այդ գործընթացի արդյունքում իրավական ու քաղաքական գնահատականներ են տրվելու Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին։ Հասկանալի է, որ եթե նույնիսկ այս պահանջներն էլ ընդունվեն փաշինյանական իշխանությունների կողմից, միևնույնն է՝ ամեն ինչ սրանով չի ավարտվի, Բաքուն այլ հարցերում էլ կցանկանա ուղղորդող դերակատարություն ունենալ ու լիովին կմիջամտի Հայաստանի ներքին գործերին։ Այդպես Ադրբեջանը կսկսի թելադրել, թե հայկական կրթական համակարգն ինչպես պետք է գործի, Հայաստանում աշակերտները կամ ուսանողներն ընդհանրապես ինչ պետք է սովորեն ու ինչ չպետք է սովորեն։ Ադրբեջանը կպահանջի նաև հայկական բանակը կրճատել, իբր պրոֆեսիոնալ բանակի անցնել ու թողնել միայն սահմանապահներ, կարգելի նոր սպառազինություններ ձեռք բերել։ Իսկ հետո լիովին նոր բնույթի պահանջներ կարող են հետևել, օրինակ՝ հայկական բնակավայրերի անունները պետք է փոխել ադրբեջանական անվանումներով։

Պատմության գրքերում անպայման նշել, թե որ բնակավայրում ինչքան ադրբեջանցի է բնակվել և այդպես շարունակ։ Փաստացի Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ մինչև վերջ մեր պետականությունը քայքայելու ճանապարհ է ընտրել, բայց կարևոր հարցն այն է, թե հայ հասարակությունն ինչ ճանապարհ է ընտրելու։ Եթե մեր պետականությունը պահպանելու ու ամրապնդելու ճանապարհով ենք գնալու, ապա քաղաքացիները պետք է մերժեն ՀՀ իշխանություններին ու նրանց կողմից ներկայացված նախաձեռնությունները, որոնք թելադրված են հակառակորդի կողմից։ Իսկ այդ մերժումը ամրագրելու համար իշխանությունների կողմից առաջ բերված սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ լակմուսի թուղթ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am