Սպառողական շուկայում գնաճ է. Գյումրիում միսն ու կարագն են թանկացել

Asparez.am-ը գրում է. Հոկտեմբերի առաջին օրերին Գյումրու կենտրոնական շուկայում թանկացել են որոշ ապրանքներ, մասնավորապես` մսի (տավարի, խոզի) եւ կարագի գները բարձրացել են, ի տարբերություն սեպտեմբերի վերջին շաբաթվա, մսի եւ կարագի գները բարձրացել են 200-300 դրամով: Առեւտրականները չեն բացառում մոտակա թանկաոցումները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները հաստատում են, որ մայրաքաղաքի սպառողական շուկայում գնաճ է, սեպտեմբերին որոշ ապրանքատեսակներ թանկացել են: Պաշտոնական տեղեկություններով` 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 1.3% գնաճով: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների՝ 0.4% նվազում: 2017թ. սեպտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.3%, այդ թվում, սննդամթերքինը եւ ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ)՝ 97.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.2%, ծառայությունների սակագներինը՝ 99.4%: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4%-ով, հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ 5-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մրգի գները նվազել են 11.6-4.9%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 11.5%-ով: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3.4% գնաճ, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 4.6% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է շաքարի եւ շաքարավազի 7.6-2.9% գնանկում, այդ թվում, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 4.6%-ով: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հրուշակեղենի գները նվազել են 0.4%-ով, իսկ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանա-գրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ` 5.7% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են 0.3-10.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.5%-ով: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ՝ 1.8% գնաճ (պայմանավորված կարագի 4.2% գնաճով): Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 27.5%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`1.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.2-2.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում): Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 1.9%-ով: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի 0.4%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.6%, սուրճի, թեյի և կակաոյի 1.8% գնաճ: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համե-մատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`0.7% գնաճ (այդ թվում, ձվի գինը նվազել է 0.6%-ով): Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ: Ոչ պարենային ապրանքների գներ: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.3% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի եւ կոշիկի՝համապատասխանաբար 5.2% և 6.4% գնաճով: 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 0.8% և 0.1%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.1% և 13.9% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-2.1%-ով (գնաճի ամենբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում): Անի Մկրտչյան Ամողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am