Բերքը տուժել է. Սևանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել: Ցրտահարությունից վնասներ է կրել Լճաշեն համայնքը: Այստեղ կարտոֆիլի բերքն է վնասվել: Լճաշենում դեռ կարտոֆիլի մասսայական բերքահավաքը չի սկսվել: «Ջերմաստիճանն իջել է մինչև չորս աստիճան, կարտոֆիլը ցրտահարվել է: Ջուրը սառել էր, բնականաբար, այն բույսը, պալարը, որը հողի մակերևույթին ավելի մոտ է գտնվում, ցրտահարվել է: Տնամերձ հողամասերում մի քիչ մշակաբույսեր կան, դրանք էլ են տուժել»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը: Լճաշենում այս տարի 100 հեկտար կարտոֆիլ են մշակել: Այստեղ ցրտահարությունից կրած վնասի չափը դեռ կեսօրից հետո կճշտեն, երբ ջերմաստիճանը բարձրանա: Կորյուն Մարգարյանն արդեն շրջել է դաշտերով: Իր աչքաչափով կարտոֆիլի բերքը 20-30 տոկոսով տուժել է: Նա վաղ առավոտյան նաև հարևան համայնքների ղեկավարների հետ է կապ հաստատել՝ տարածաշրջանում ցրտահարություն է եղել: Գեղարքունիքի մարզում գյուղացին հասցրել է հողից հանել կարտոֆիլի բերքի ընդամենը 10-15 տոկոսը։ Օրեր առաջ Գավառում ու հարակից շրջաններում տեղացած ձյունը նույնպես մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Խնձորը ցրտահարվել է՝ ձյան ծանրությունից էլ մեծ թվով պտղատու ծառեր ջարդվել: Եղանակային անբարենպաստ պայմաններից Գեղարքունիքի մարզն այս տարի աչք չի բացել: Այստեղ նախ գարունն ուշացավ, հետո երկարատև երաշտ էր: Անբարենպաստ եղանակի պատճառով էլ այստեղ գրեթե աշնանացան չեն կատարել, իսկ հիմա էլ ձյունն ու ցուրտը գյուղացուն դժվարին կացության մեջ դրեցին: Տեղում հանձնաժողովներ են կազմվել՝ բնական աղետի հասցրած վնասները ճշտելու նպատակով»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am