Ալեն Սիմոնյանի «Ստոկհոլմյան համախտանիշը»

Հոգեբանության մեջ կա, այսպես կոչված, Ստոկհոլմյան համախտանիշ եզրը: Դա հետևյալ դրսևորումն ունի. զոհն սկսում է համակրել ագրեսորին, իրեն տանջողին։ Օրինակ՝ պատանդներն սկսում են կարեկցել իրենց գողացողներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։

Այդ համախտանիշի մեխանիզմն այն է, որ պատանդի և հանցագործի միջև երկար ժամանակ հարաբերությունները ջերմանում են ոչ պարտադրելի շփման ժամանակ, երբ սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել։ Կարող են նույնիսկ ագրեսորների և պատանդների միջև առաջանալ ընկերական հարաբերություններ։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։ Ընդ որում՝ որոշ մասնագետներ պնդում են, որ «Ստոկհոլմի համախտանիշը» ավելի շատ նկատվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

Ալենի սերն առ Նիկոլ

Ալեն Սիմոնյանը թեև իգական սեռի ներկայացուցիչ չէ, սակայն դատելով ամենից՝ նրա մոտ կա «Ստոկհոլմյան համախտանիշ»: Որքան շատ է նրան ճնշում ու տանջում Նիկոլ Փաշինյանը, այնքան Ալենի մոտ ավելի շատ է նկատվում Նիկոլին պաշտպանելու ցանկությունը:

Նիկոլը կալանավորել է Ալենի եղբոր կնոջը: Մեղավոր է այդ կինը, թե ոչ, թող քննությունն ու դատարանը որոշեն: Բայց ինչո՞ւ է այդ կնոջ նկատմամբ ընտրվել կալանքը որպես խափանման միջոց: Դա սխալ մոտեցում է: Դա ակնհայտորեն Նիկոլի հրահանգով է եղել: Ինքը վախեցած է և կիրառում է «խփիր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» սկզբունքը:

Որպես «յուրային» ընտրվել է Ալենը: Ի՞նչ պետք է աներ տվյալ դեպքում Ալենը, որը նիկոլական համակարգի ամենաօդիոզ դեմքերից է: Եթե այդքան ռիսկ ունենար, ապա պետք է հրաժարական տար ու դուրս գար Նիկոլի թիմից: Նվազագույնը որ պետք է աներ Ալենը, պետք է հրապարակավ չպաշտպաներ Նիկոլին:

Ալենը, ինչպես հայտնի է, հետևյալն արեց: Նա իր ՖԲ էջում տեղադրեց իր, եղբոր ու եղբոր կնոջ համատեղ նկարը և անցավ ... ագրեսիվորեն Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու գործին:

Եթե ելնենք վերը նշված համախտանիշից, Ալենին դուր է եկել Նիկոլի արածը: Նա գտել է, որ Նիկոլը ճիշտ է, իսկ եղբոր կինը՝ սխալ: Այսպես շարունակվելու և հիվանդության զարգացման դեպքում մի օր մենք կարող ենք տեսնել, որ Ալենը ողջունում է իր եղբոր կնոջ կալանավորումն ու փառաբանում Նիկոլի այդ որոշումը:

Հայկ Ուսունց

դիտվել է 897 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am