Մի լուսանկարի պատմություն. Սերժ Սարգսյանի բարդ կոմբինացիան

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ձեռնարկություն, որտեղ հետեւել է, այսպես ասած, բիզնեսի ընթացքին: Նա հետեւել է դրան հենց Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ: Առաջին հայացքից այստեղ որեւէ արտառոց բան չկա, մասնավորապես հայաստանյան համակարգին Սերժ Սարգսյանի վաղուց տված հայտնի «ալիբիի» ֆոնին՝ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, ինչպես ասել էր Սարգսյանը մի քանի տարի առաջ՝ խոսելով գործարար պատգամավոր երեւույթի մասին: Դե, ըստ փաստաթղթի, Սամվել Ալեքսանյանը բիզնես չի կառավարում, իսկ Սերժ Սարգսյանին ուղեկցում է, որովհետեւ Սարգսյանն, այսպես ասած, իր ընտանիքի հյուրն է կամ, այլ կերպ ասած, ուղեկցում է «ընտանիքի հոր» կարգավիճակով: Սակայն այդ իրավիճակը ուշագրավ է դառնում, եթե դարձյալ հետ գնանք ժամանակի մեջ, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն էր նույն տեքստիլ ձեռնարկություն եւ դարձյալ՝ նույն Սամվել Ալեքսանյանի «ընտանիքի հոր» կարգավիճակով ուղեկցությամբ: Բանն այն է, որ այդ այցը վերածվեց սկանդալային պատմության՝ այն բանից հետ, երբ կառավարության պաշտոնական կայքում նախ տեղադրվեցին, իսկ հետո հեռացվեցին այն լուսանկարները, որտեղ կար վարչապետին ուղեկցող Սամվել Ալեքսանյանը: Թե ինչո՞ւ դրանք հեռացվեցին՝ այդպես էլ հստակ չպարզաբանվեց հանրությանը: Հեռացվեցին, որովհետեւ «նոր ոգու» խորհրդանիշ վարչապետը չցանկացա՞վ պատմության մեջ մնալ «հին ոգու» մենատերերից մեկի հետ լուսանկարով, թե՞ որովհետեւ Կարեն Կարապետյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, համարում էր, որ «թղթով ոչինչ էլ կարգին» չէ: Բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանի այդ աղմկոտ այցից հետո Սերժ Սարգսյանի այցի պարագայում ուշագրավ է, որ նախագահական պաշտոնական կայքում Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանի լուսանկարները տեղադրված են եւ ամենեւին էլ հեռացված չեն: Հեռացնելով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը գործնականում «հեռացրեց» հենց Սամվել Ալեքսանյանի եւ ընդհանրապես հայաստանյան օլիգարխիայի «լուսանկարը», քանի որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում էր հայտնվել հենց այդ օլիգարխիայի երաշխավորի դերում, որին ոչ իշխանական բեւեռը համոզել էր կամ համոզում էր, որ Սերժ Սարգսյանը «հանձնելու» է այդ օլիգարխիան իր իշխանության դիմաց: Դրան զուգահեռ՝ Սարգսյանը նաեւ Կարեն Կարապետյանի նշանակումով նրան անմիջականորեն հակադրեց օլիգարխիկ համակարգին՝ հայտարարելով «նոր ոգու» խորհրդանիշ: Դա ոչ միայն մարտահրավեր էր «հին ոգուն», այլեւ գործնականում նաեւ բավական կանխարգելիչ արգելակ Կարեն Կարապետյանի՝ նրան դնելով հրապարակավ «հին ոգուց» տարանջատվելու անհրաժեշտության առաջ եւ այդպիսով ստեղծելով նրա եւ օլիգարխիայի միջեւ որոշակի բարոյահոգեբանական անջրպետ: Հենց դրա հետեւանքն էր նաեւ Սամվել Ալեքսանյանի լուսանկարի հեռացումը կառավարության կայքից: Մյուս կողմից, սակայն, զուտ բիզնես տեսանկյունից Կարեն Կարապետյանն իհարկե առավել «հոգեհարազատ» է օլիգարխիկ համակարգին, եւ այդ կապը վաղ թե ուշ զգացնել պետք է տար իրեն, ինչը սկսեց շոշափվել ժամանակի ընթացքում: Բայց Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել նվազագույնը՝ ստիպելով, որ Կարեն Կարապետյանն ու օլիգարխիան «գաղտնի», այսպես ասած՝ փակ ռեժիմով սիրահետեն միմյանց՝ այդպիսով նաեւ կանգնած լինելով անընդհատ արդարանալու անհրաժեշտության առաջ: Դա անկասկած հոգեբանական առանձնահատկությունների վրա կառուցված բարդ խաղ էր, որ հաջողեց Սերժ Սարգսյանը, նաեւ կարողանալով ցույց տալ Կարեն Կարապետյանի քաղաքական անկարողությունը: Այդ հաջողությունից հետո նա այլեւս իրեն թույլ է տալիս ներկայանալ որպես Սամվել Ալեքսանյանի բիզնեսի երաշխավոր, հատկապես այն ֆոնին, երբ Կարեն Կարապետյանի կայքից հեռացվում է Ալեքսանյանի լուսանկարը: Իսկ Ալեքսանյանը հայկական օլիգարխիայի առանձնահատուկ խորհրդանիշներից է, հետեւաբար ազդակ ամբողջ համակարգի համար առ այն, որ Կարեն Կարապետյանի հետ բիզնես պայմանավորվածությունը կարող է պահպանվել միայն Սերժ Սարգսյանի քաղաքական երաշխավորությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am