ՀՐԱՏԱՊ․ կա՞ն տուժածներ Թբիլիսյան խճուղիում խոշոր հրդեհից․ նոր մանրամասներ (video)
Թբիլիսյան խճուղում՝ պահեստային տարածքում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստում բռնկված հրդեհի դեպքի վայրից։
Սարգսյանը հայտնել է, որ կարճ ժամանակահատվածում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:
