Հարված գլխով կամ Գեղամյանն ու Մատերացին. ՀՀԿ-ի հասցրած վնասը «Ելքին»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն, այսպես ասած, ուշագրավ եւ անսպասելի ավարտ ունեցավ՝ Գեղամյան-Փաշինյան բախում, ծեծկռտուք: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ «Ելքի» ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, այսինքն՝ ԵՏՄ պլյուսներն ու մինսուները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը, դրա վերաբերյալ քննարկումները չունեցան այնքան հանրային հնչեղություն, չունեցան այդպիսի արձագանք եւ չարժանացան այդպիսի ուշադրության, որքան այդ ամենի վերջում Արտաշես Գեղամյանի գրոհը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ եւ վերջինիս պատասխանը, իսկ հետո նաեւ տեղեկատվական հարթությունում ունեցած շարունակությունը: Այլ կերպ ասած՝ քաղաքական լուրջ նախաձեռնության հավակնություն ունեցող քայլն, ի վերջո, ավարտվեց հանրային մեծ թամաշայով: Պետք չէ բացառել անգամ, որ դա գործնականում ամենաճիշտ մարտավարական քայլն էր, որ իշխանությունն արեց «Ելքի» նախաձեռնության նկատմամբ, որովհետեւ այդ քայլի էֆեկտը, ըստ էության, շատ ավելին էր, քան այն բոլոր «փաստարկները» կամ «հակափաստարկները», որ Հանրապետական կուսակցությունը փորձում էր բերել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելն ու այնտեղ մնալը հիմնավորելու համար: 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, որտեղ Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Ֆրանսիայի թիմին, թեեւ վերջինս թե՛ առաջնության ընթացքում, թե՛ հատկապես եզրափակիչում թողնում էր ավելի լավ տպավորություն, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դոմենեկը հայտարարեց, որ իտալացիների կազմում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մարկո Մատերացին էր: Հենց Մատերացին սադրեց Ֆրանսիայի հավաքականի առաջատար Զինեդին Զիդանի մասնակցությամբ հայտնի դրվագը: Այն կհիշվի, թերեւս, ընդմիշտ, որպես ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ դրվագներից մեկը, երբ Զիդանը քրոջ հասցեին արված ակնարկի համար գլխով հարվածեց Մատերացիին՝ հեռացվելով խաղադաշտից եւ բարդ վիճակում դնելով Ֆրանսիայի հավաքականին: Այդ իմաստով, իհարկե, Գեղամյանը ՀՀԿ-ի Մատերացին էր տվյալ իրավիճակում, որի սադրանքը, թերեւս, ավելի մեծ վնաս հասցրեց «Ելքի» նախաձեռնությանը՝ այդ ամբողջ գործընթացից թողնելով միայն թամաշան: Իհարկե, պետք չէ բացառել, որ հայկական քաղաքական կյանքի, այսպես ասած, փորձառու եւ հին մասնագետ Արտաշես Գեղամյանը բոլորից լավ կռահեց, թե որը կարող է լինել եվրասիական պաշտպանության ամենաարդյունավետ տարբերակը՝ ի տարբերություն ՀՀԿ-ի երիտասարդների»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am