ԵՊՀ-ում դեկանների ընտրություններ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 12-ին լրանում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գագիկ Ղազինյանի պաշտոնավարման ժամկետը։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունն արդեն իսկ հրահանգել է թույլ չտալ, որ Ղազինյանը վերընտրվի այդ պաշտոնում: Նախ դեկանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, ապա ընտրությամբ անցկացնել իշխանական թեկնածուին, որը, ըստ մեզ հասած լուրերի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: Սակայն նա այս պահին չունի դոցենտի գիտական կոչում, ինչը պարտադիր է։

Ըստ կանոնադրության, դեկանի պաշտոնին կարող են հավակնել տվյալ մասնագիտությամբ գիտական աստիճան եւ կոչում ունեցող մասնագետները, թեեւ պարտադիր չէ, որ առաջադրվելու պահին դասախոսելիս լինեն։ Նշանակելով ԺՊ՝ իշխանությունները հույս ունեն լուծել կոչումի եւ աստիճանի հարցը: Եվ, ինչպես համալսարանական մեր աղբյուրներն են ասում, ժամանակ կլինի, որ «վերբովկա անեն» ԵՊՀ խորհրդի անդամներին, որոնք պետք է դեկանին ընտրեն։

Երեկ մեզ չհաջողվեց Գագիկ Ղազինյանից ճշտել՝ արդյոք ինքը կրկին առաջադրվելո՞ւ է: Նրա մոտ շրջապատից ասացին, որ մինչեւ վերջերս ցանկություն չուներ կրկին առաջադրվելու, սակայն լսելով իշխանությունների մտադրությունների, իր ղեկավարած ֆակուլտետում սպասվող ասպատակությունների մասին՝ հիմա երկմտում է: Եթե Ղազինյանն առաջադրվի, ապա իրավիճակը կփոխվի, եւ իշխանական թեկնածուին անցկացնելը կբարդանա: 1996 թվականից իրավագիտության ֆակուլտետը ղեկավարող Ղազինյանը ջերմ, ընկերական հարաբերություններ ունի բուհի դասախոսական կազմի, ուսանողների հետ, աջակիցների մեծ բանակ ունի ԵՊՀ խորհրդում։

Իհարկե, առաջին անգամ դեկանն ընտրվելու է նոր կարգով` նախկինում ընտրում էր ֆակուլտետի գիտական խորհուրդը, սակայն դա եղանակ չի փոխելու նրա համար։ Իշխանությունը նախորդ տարի կանոնադրական փոփոխություննների դիմեց, եւ ԵՊՀ 80 հոգանոց գիտական խորհուրդն է այժմ ընտրում դեկաններին։

Իսկ խորհրդում թեպետ բոլորը համալսարանականներ են, սակայն այն միատարր կառույց չէ` 25 տոկոսն ուսանողներ են, 25 տոկոսը՝ դասախոսներ, մյուս 25-ը՝ ի պաշտոնե. ռեկտոր, պրոռեկտոր, դեկաններ եւ այլք: Այսինքն՝ խորհրդի 50 տոկոսն ուսանողներն ու ընտրովի անդամներն են, իսկ մյուս կեսը` պաշտոնյաները, որոնք միշտ կառավարելի են։

Որոշ տեղեկություններով, անգամ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նորմալ հարաբերություններ ունի Ղազինյանի հետ, սակայն, բնականաբար, դա ոչ մի կապ չունի, կարեւորը հրահանգն է։ Նշենք, որ մարտ, ապրիլ ամիսներին լրանում է նաեւ ռոմանագերմանական եւ փիլիսոփայության ֆակուլտետների դեկանների պաշտոնավարման ժամկետը»:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am