Գագիկ Գինոսյանը պարի Կոմիտասն է․ Աննա Մայիլյան (video)
Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն են տալիս պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։
«Գագիկ Գինոսյանը մեր ազգի նվիրյալներից է, ով թողել է շատ մեծ ժառանգություն և վստահ եմ նաև ժառագորդներ։ Այդ հատիկը ազգային, գենոֆոնդի այդ ազդեցությունը, գույնը անպայման ներմուծվել է մեր ժողովրդի՝ մասնավորապես երիտասարդության մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը։
