Թուրքիան կփակի իր սահմանը Իրաքյան Քրդստանի հետ. Էրդողան
Շուտով Թուրքիան կփակի իր սահմանը եւ օդային տարածքը Իրաքյան Քրդստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ դա արվում է ի պատասխան սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի: «Բոլոր ճանապարհները փակ են: Ավիահաղորդակցությունը Հյուսիսային Իրաքի հետ դադարեցված է: Օդային տարածքն ու ցամաքային սահմանն էլ շուտով կփակվի: Այս դեպքում ով կկարողանա այդ ռեգիոն գնալ-գալ»,- թուրքական «NTV»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը ասել է, թե այս քայլը միաժամանակ անուղղակի ճնշում է հանդիսանում, որը ցանկանում են գործել Անկարայի վրա:
