Ով է ժամանակավորապես ԵԽԽՎ-ն գլխավորելու Ագրամուտի պաշտոնաթողությունից հետո
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամուտի պաշտոնաթողությունը, նախագահի պաշտոնակատարը կլինի ավագ փոխնախագահը՝ բրիտանացի Ռոջեր Գեյլը: Այդ մասին ասված է Վեհաժողովի հայտարարության մեջ: «Պաշտոնաթողությունից հետո Վեհաժողովի ամենաավագ փոխնախագահ սըր Ռոջեր Գեյլը ինքնաբերաբար դարձել է նախագահի պաշտոնակատար»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
