Սրանք փորձելու են ինձ նորից կալանքի տարել․ մենք մի պայքարի ձև ունենք այսօր․ Լևոն Քոչարյան (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կարծում է, որ ընդդիմությունը հասարակության «աչքերը բացելու» խնդիր ունի ու հիմա դա են անում:
«Ինչքանո՞վ է դա արդյունավետ` կարող են տարբեր գնահատականներ հնչել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը հնարավոր է համարում, որ նորից կսկսեն փողոցային պայքարը:
Հարցին`եթե Սահմանադրության փոփոխության մասով հնարավոր լինի՝ հայ ժողովուրդը կգնա՞ ու «այո» քվեարկի Նիկոլ Փաշինյանի բերած Սահմանադրությանը` Լևոն Քոչարյանն պատասխանեց, թե իրենից կախված ամեն ինչ կանի, որ այդպես չլինի:
