100 տոկոսից էլ ավելի. շտապօգնությունը վճարովի՞ կդառնա

«100 տոկոսով, եթե հնարավոր է՝ նաև ավելի, ես համաձայն եմ այն քաղաքացիների հետ, որ շտապ օգնության ծառայությունները դառնան վճարովի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Սակայն նաև նշեց, որ եթե խոսքը գնում է շտապ բժշկական ծառայությունների մասին է, ապա դրանք պետք է շարունակեն անվճար ու հասանելի լինել բոլոր բնակիչներին. «Դրա հետ մեկտեղ՝ պետք չէ մերժել այդ ծառայությանը՝ կատարել որոշակի հավելյալ ծառայություններ վճարովի: Օրինակ, հաճախորդը չի ցանկանում գնալ պոլիկլինիկա, որպեսզի սրսկվի, որովհետև անձրև է գալիս, նա ցանկանում է, որ բուժքույրը գա ու սրսկի տանը: Կարելի՞ է սրա համար վճար գանձել, և նմանատիպ շատ այլ դեպքերում, եկեք քննարկենք ու հանրային լսումներ կազմակերպենք»: Այնուհետև նախարարը հայտնեց, որ մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: «Այսպիսի ինստիտուտ գործում է ավելի քան 40 երկրներում: Սա երկաստիճան համակարգ է: Առաջին աստիճանը գործում է հիվանդանոցներում, բժշկական հաստատություններում, բուժկենտրոններում և ներկայացնում է տնօրենի տեղակալի պաշտոնը, որը պարտավոր է քաղաքացիների բողոքներն ընդունել, քննել և տալ պատասխան: Նման գործառույթ մենք չունենք, և դա պետք է ներդրվի, որից հետո եթե քաղաքացու հարցը չի բավարարվել, կամ մնացել են բաց հարցեր, լրացնում է համապատասխան ձևը և դիմում է առողջապահության ոլորտի հաշտարարին: Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն: Ոչ մեկը լավ չգիտի օրենքները: Հենց այդ նպատակով ստեղծվում է այս ոլորտի հաշտարարը»:  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am