«Ֆեյսբուքում սեռական հայհոյանքներ եք գրել», «Թիրա՞խ եք փնտրում» ԱԺ-ում վիճաբանություն է (video)
ԿԳՄՍ նախարարը հրաժարվեց հնչեցնել այն մասնագետների անունները, ովքեր դիմել են նախարարություն «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխման առաջարկով: Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովի նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հարցին, թե ինչո՞ւ է նախարարությունը հրաժարվում պատասխանել պատգամավորի հարցմանը՝ առ այն, թե ինչ նամակի հիման վրա է առաջարկվել և շրջանառության մեջ դրվել աղմկահարույց նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում:
