Ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի ու Արաբական պետությունների լիգայի միասնական դիրքորոշման մասին
TASS-ը հայտնում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-արաբական համագործակցության ֆորումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանն ու Արաբական պետությունների լիգան միասնական դիրքորոշում ունեն ահաբեկչության դեմ անզիջում պայքար մղելու վերաբերյալ, «Հատուկ ուշադրություն ենք հատկացրել միջազգային ահաբեկչության խնդրին: Մենք միասնական դիրքորոշում ունենք այդ չարիքի դեմ ռազմական մեթոդներով պայքարելու ու այսպես կոչված ԴԱԻՇ-ի սնման ուղիները փակելու և ահաբեկիչների ու ծայրահեղականների դեմ պայքարելու վերաբերյալ:Ռուս-արաբական ֆորումը աջակցել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի՝ Սիրիայում կրակի դադարեցման պայմանավորվածությանը »,- հայտարարել է Լավրովը:
