Մեկ շաբաթում աշխարհի ամենահարուստ մարդիկ 194 մլրդ դոլար են կորցրել. Bloomberg
Bloomberg-ը հայտնում է ,որ 2016թ. առաջին շաբաթը, որն անցած 120 տարվա կտրվածքով վատագույնն է ճանաչվել բորսայական առևտրի առումով, աշխարհի ամենահարուստ մարդկանց պատճառել է 194 մլրդ դոլարի վնաս: Ֆոնդային բորսաներում գրանցված անկման, ինչպես նաև նավթի գների նվազման հետևանքով աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ կրել են միլիարդավոր դոլարների վնաս: Bloomberg Billionaires Index-ի հաշվարկների համաձայն՝ այդ գործոնների հետևանքով 47 միլիարդատեր այս տարվա առաջին մի քանի օրում կորցրել է մոտ 1 մլրդ դոլար: 2016թ. առաջին 4 օրվա ընթացքում ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում գրանցվել են 1897թ. ի վեր վատագույն ցուցանիշները։
