Պայթյունից տուժած կնոջը նույնպես դուրս բերեցին փլատակներից. նա ողջ է (video)
Փետրվարի 5-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել կնոջը, ով ևս ողջ է։
Մանրամասները՝ տեսանյութում․
