Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության շահերից: Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում նմանատիպ համաձայնագրի առկայությունը: Այդ համաձայնագրի կյանքի կոչումը հնարավորություն կտա Ռուսաստանին ՀՀ-ին ներքաշել իր շահերը սպասարկող գործընթացների և տարածաշրջանի պետությունների հետ ունեցած իր կոնֆլիկտների մեջ: Այս կերպ Ռուսաստանը նաև հնարավորություն է ստանում տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտի առաջացման դեպքում ռազմական գործողություններ սկսել ՀՀ տարածքից, ինչը ՀՀ-ի համար կարող է չափազանց վտանգավոր լինել` հաշվի առնելով ՀՀ շահերը տարածաշրջանում։ Այս համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս ՌԴ-ին գործուն ազդեցություն ունենալ ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների վրա։ Իսկ այն սին մոտեցումները, թե այս համաձայնագրով կչեզոքացվի ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի դեմ, չի դիմանում որևէ քննության, քանզի ՀՀ-ն և ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ անդամ-երկրներ արդեն իսկ նման պարտավորություններ ունեն թե՛ միմյանց և թե՛ մյուս անդամ-պետությունների նկատմամբ, որի կենսագործումը, սակայն, մենք չենք տեսել, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից ծանր զրահատեխնիկայով խոցվել է ՀՀ պետական սահմանը: Ավելին՝ այսօր էլ Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին և Թուրքիայի ռուսական արտադրության վերջին սերնդի հարձակողական զինտեխնիկայով։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում նաև ԱԺ օրակարգում գտնվող մեկ այլ համաձայնագիր, որը վերաբերում է ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության սահմանմանը («Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը): Այս համաձայնագրով Ռուսաստանն օրենքի ուժով իրավունք է ստանում միջամտելու և վերահսկողություն սահմանելու այդ ռազմամթերքի աշխարհագրական տեղաբաշխման և կիրառելիության նկատմամբ։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ի և Արցախի անվտանգության համակարգը միասնական է, իսկ 2013 թվականից հետո ՌԴ-ից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մեջ կան ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովման համար առանցքային նշանակության զինատեսակներ, ապա նման համաձայնագրի առկայության պարագայում ՌԴ-ն կարող է օրենքի ուժով խոչընդոտել թե՛ դրանց աշխարհագրական տեղաշարժին և թե՛ նպատակային կիրառելիությանը։ Նման վերահսկողության առկայությունն էապես կարող է թուլացնել ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովումը։ Ազատ դեմոկրատներ կուսակցության գնահատմամբ, վերոնշյալ համաձայնագրերը սահմանափակում են ՀՀ-ի քաղաքական և ռազմական կարողությունների իրացումը։ Գաղտնիք չէ, որ գտնվելով անվտանգության առումով վտանգավոր և փխրուն տարածաշրջանում, ունենալով Ադրբեջանի նման անկանխատեսելի հակառակորդ, ՀՀ-ն պետք է փորձի գտնել այդ մարտահրավերները չեզոքացնելու ամենառացիոնալ ճանապարհը, որը, մեր համոզմամբ՝ ՀՀ քաղաքական և ռազմական կարողությունների իրացման դիվերսիֆիկացիան է։ Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

դիտվել է 35 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am