Ռուս ռազմագերիները Սիրիայում մահապատժի են ենթարկել
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է ,որ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով Պետդումայի կոմիտեյի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին տեղեկացրել է,որ Սիրիայում երկու ռուս գերիներին սպանել են նրանց գերեվարած ահաբեկիչները: Սիրիայում մահապատժի են ենթարկել ԴԱԻՇ-ի ձեռքում գերության մեջ հայտնված ռուս Ռոման Զաբոլոտնիին: Այս մասին «Դոժդ»-ի եթերում ասել է Դոնի Ռոստովի Քաղաքային դումայի պատգամավոր Անատոլի Կոտլյարովը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: «Այս մասին իմացել եմ հուսալի, ստուգված աղբյուրներից: Կուզենայի, որ նրանք սխալվեին, բայց առայժմ հաստատվում են վատագույն մտավախությունները նրա ճակատագրի վերաբերյալ: Այդ աղբյուրը Ռոման Զաբոլոտնիի հետ անմիջականորեն կապված կամավորական շարժումից է: Երկրորդ մարդու մասին ես տեղեկություն չունեմ, Նա Ռոստովի մարզից չէ»,- ասել է Կոտլյարովը:
