«Նորագավիթցի Ջոնի» սպանության կասկածանքով ձերբակալվածը քննիչներին հայտնել է, թե որտեղ է թաքցրած «ՏՏ» տիպի ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կատարած ճիշտ և օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում նախօրեին ձերբակալված Նորագավիթի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը քննիչներին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նա պահել է ատրճանակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները Գ . Հովհաննիսյանի հետ մեկնելով Արտաշատի խճուղի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի դիմաց՝ այնտեղ տեղադրված տնակի տակ հայտնաբերվել է 1 հատ «ՏՏ» տիպի ատրճանակ՝ իր պահունակով, որի մեջ եղել է 5 փամփուշտ։ Հայտնաբերվածն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հոկտեմբերի 3-ին հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը։ Վերջինս կասկածվում էր հոկտեմբերի 3-ին Նորագավիթի 8-րդ փողոցի թիվ 11 տան դիմաց Ս. Ավագյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններվ՝ հանցագործությունը բացահայտելու և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ էին կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ովքեր Ոստիկանություն էին տեղափոխել նաև «Մինի Կուպեր» մակնիշի 41 PO 041 համարանիշի և «Միցուբիշի» մակնիշի 35 MO 496 համարանիշի ավտոմեքենաները։ Հոկտեմբերի 4-ին Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տար Գ. Հովհաննիսյանին պատկանող նշված ավտոմեքենաները զննելու համար։ Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական բաժնի միջնորդությունը և ընթերակաների ներկայությամբ զննություն էր կատարվել ավտոմեքենաներում ու «Մինի կուպեր» մակնիշի ավտոմեքենայի աջ դռան գրպանիկում հայտնաբերվել էր 7.62 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ աշխատանքներ՝ հանցագործութան գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչի որոշմամբ Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել էր։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am