Վահան Քերոբյանը՝ իր նախկին տեղակալի ձերբակալության ու նախարարությունում կոռուպցիոն սկանդալի մասին (video)
Հորդորում եմ հարգել անմեղության կանխավարկածը, դեռևս չկան դատարանի որոշումներ: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերաբյանը՝ պատասխանելով երեկ Էկոնոմիկայի նախարարության շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքին վերաբերվող հարցերին:
«Եթե ուշադիր կարդաք ՔԿ հայտարարությունը այնտեղ, ըստ էության, առաջին դրվագը վերաբերվում է Էկոնոմիկայի նախարարության տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ դա կաշառք բառն է, կամ որևէ այլ կերպով շահագրգռված լինելը»,- ասել է նա:
