Սովորողի տեղափոխությունը կկատարվի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նախարարի 2010 թ.-ի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում: Ներկայում նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսհաստատություն սովորողի ընդգրկման հետ կապված գործընթացները կարգավորող դրույթներով առաջնորդվելիս առաջանում են խնդիրներ: Հատկապես խոսքն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների մասին է, ովքեր դժվարանում են կամ չեն կարողանում վճարել նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների համար սահմանված վճարը և նախընտրում են տեղափոխվել հանրակրթական ուսհաստատություններ:

Խնդիրներ են առաջանում նաև այլ՝ նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման դեպքերում սովորողին հանրակրթության մեջ ընդգրկելու դեպքերում: Այս և նմանօրինակ՝ այլ հիմնավոր պատճառների դեպքում նախագծով սահմանվում է, որ նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխությունը կկատարվի ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով. 1-ին կուրսից՝ 10-րդ դասարան, 2-րդ կուրսի առաջին կիսամյակից՝ 11-րդ դասարան, 2-րդ կուրսի երկրորդ կիսամյակից՝ 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից՝ 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, կամ այլ՝ նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման, կամ այլ հիմնավոր պատճառների դեպքում:

Նշված դեպքերում տեղափոխությունն իրականացվում է նախարարություն հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելուց և դրական դիրքորոշում ստանալուց հետո: Հաշվի առնելով այն, որ անհրաժեշտություն է առաջացել ԿԳՄՍ նախարարի 2012 թ.-ի մայիսի 3-ի N 388Ն հրամանով սահմանված՝ սովորողի բացակայությունների հաշվառման հետ կապված կարգավորումների փոփոխությունները համապատասխանեցնել այս կարգի դրույթներին, գործող կարգում ևս պետք է փոփոխություն կատարել: Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն, հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում:

Կիսամյակային և տարեկան գնահատականները որոշելու հարցը կարգավորվում է նախարարի 2012 թ.-ի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով: Բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am