Երևանի ավագանու կազմում փոփոխություններ կլինեն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրությամբ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խորհրդատվություն հայցելով, թե արդյոք կարո՞ղ է հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ զբաղեցնել նաև ավագանու անդամի պաշտոն։ Խնդիրն այն է, որ Երևանի ավագանու կազմում կան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, որոնք մինչ ավագանու անդամ դառնալը զբաղեցրել են և հիմա էլ շարունակում են զբաղեցնել հանրային պաշտոններ։

Հանձնաժողովից պատասխանել են, որ չեն կարող համատեղել, և մինչև փետրվարի 15-ը ժամանակ են տվել, որ նշյալ անձինք կա՛մ ավագանու մանդատից հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, մինչ նշյալ ժամկետը ավագանու մի շարք անդամներ վայր կդնեն մանդատները՝ նախընտրելով իրենց հիմնական աշխատանքը:

Սակայն ավագանու կազմում փոփոխությունները, հնարավոր է, սրանով չսահմանափակվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ավագանու որոշ անդամների «մանդատազրկման» գործընթաց է սկսվել բացակայությունների հիմքով։ Խոսքը մասնավորաբար վերաբերում է Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե) և Սոննա Աղեկյանին: Քննարկվում է նաև Հայկ Մարությանի, Զարուհի Փոստանջյանի, Քրիստինե Վարդանյանի և ավագանու մի քանի այլ անդամների հեռացման հնարավորությունները։

դիտվել է 297 անգամ
Լրահոս
Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am