ՀՀԿ-ում զարմացած են ընդդիմադիրների՝ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելուց

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կուսակցությունը անդրադարձ է կատարել նոյեմբերի 5-ին  կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուների առաջադրմանը: «ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ», - ասաց Է. Շարմազանովը: «Վաղը 18.00-ին ավարտվելու է թեկնածուների առաջադրման ժամկետը: ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ: Կլինեն համայնքներ, մի ութ համայնք, որտեղ մենք կունենանք ազատ, դաժե մեր հանրապետական կուսակցության թեկնածուների համար կլինի ազատ մրցակցություն: Զարմանալի է, որ բացի ՀՀԿ-ից թեկնածուներ են առաջադրվել են համայնքապետի թեկնածուներ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունից և ՀՅԴ-ից, գոնե մինչ օրս»,- նշեց մամլո խոսնակը: Էդուարդ Շարմազանովի համար զարմանալի է, թե ինչպես են պատրաստվում ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ դերակատարում ունենալ, կամ հավակնում են դերակատարում ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում, եթե չեն պատրաստվում մասնակցել ՏԻՄ ընտրություններին: «Այս իմաստով, որ աստիճանաբար ընդդիմադիր  ուժեր են ավելանում, քաղաքական  կուսակցություններ են ավելանում, մեզ համար  անհասկանալի է, թե քաղաքական ուժերը, ովքեր որ ուզում են ունենալ լուրջ դերակատարում  քաղաքական կյանքում, ինչպես են առանց ՏԻՄ ընտրությունների պատրաստվում որևէ դերակատարում ունենալ»,-ասաց Է. Շարմազանովը: Նա ասաց, որ ՀՀԿ-ն շատ լուրջ  է մոտենալու ՏԻՄ ընտրություններին:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am