Ինչն է խոցել Ալեն Սիմոնյանի «պատիվն ու արժանապատվությունը» և ինչու է նա փող պահանջում Անժելա Թովմասյանից

ԱԺ խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանը վիրավորված է շատերից: Ումից վիրավորվում է, դատի է տալիս: Ինքը թքում է քաղաքացու վրա ու դա համարում նորմալ: Բայց վիրավորվում է, երբ իր հասցեին բան է լսում:

Ալեն Սիմոնյանը երկրորդ հայցն է ներկայացրել «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ: Ալենի հոգին փոթորկվել է հետևյալ նախադասություններից. «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում»: Ահա այս «վազվզոցիների» թեմայով Ալենը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

Ալենի ախորժակը վատը չէ: Շատերն իրեն կասկածում են իշխանության գալուց հետո դոլարային միլիոնատեր դառնալու հարցում: Պարզվում է՝ ինքը նաև դրամային միլիոնատեր է ուզում դառնալ՝ լրագրողներից, պատգամավորներից, հանրային գործիչներից միլիոններով փող պահանջելով:

Հարց կարող է առաջանալ, թե ինչի՞ց կամ ինչո՞ւ է վիրավորվել Ալեն Սիմոնյանն ու ինչու է իր պատիվն ու արժանապատվությունը 1.530.000-դրամանոց փոխհատուցում պահանջում:

Այն, որ Ալեն Սիմոյնանն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի մոտ է աշխատել, հայտնի է: Հայտնի է նաև, որ Սուքիասյանն իր աշխատողներին սիրում է վազվզացնել: Բա ո՞րն է խնդիրը: Միգուցե Ալենը չի՞ սիրում, որ իր անցյալն են հիշեցնում: Չէ՞ որ հիմա ինքը ախռանայով ման եկող տղա է: Ինչպես Գռզոն:

Հետաքրքիր է, եթե Անժելա Թովմասյանն ասեր, որ Ալեն Սիմոնյանը վազվզում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, նա այդ դեպքու՞մ էլ դատի կտա՝ համարելով, որ իր պատիվն ու արժանապատվությունը խոցվում են: Հազիվ թե: Դե քանի որ Թովմասյանն արդեն ալենական հարձակումների տակ է, նրան առաջարկում ենք այդ ձևակերպումն էլ կիրառել: Տեսնենք դատի կտա՞, թե՞ չէ: Մի հայց այս կողմ, մի հայց այն կողմ, բան չի փոխվելու: «Զատո» կպարզենք, թե արդյոք կվիրավորվի ու դատի կտա՞ Ալենը, եթե ասեն, որ ինքը Նիկոլի ոտքերի տակ վազվզող է: Կարող ենք գրազ գալ, որ չի տա:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Կից լուսանկարում Ալենն ու Նիկոլն են՝ «աղջիկ» ժամանակ: Այդ օրերին նրանք հաճույքով «վազվզում» էին Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ:

7or.am

դիտվել է 1325 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am