ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում խուզարկություններ են իրականացվում։ Նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ իրավապահները քննչական գործողություններ են իրականացվում, սակայն այլ մանրամասներ հայտնելուց զերծ մնացին, քանի որ գործողությունները դեռևս չեն ավարտվել։
«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց պահպանում ենք անմեղության կանխավարկածը»,- ասացին նախարարությունից՝ զերծ մնալով մեկնաբանել պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանի և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանի ձերբակալման լուրը։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ վարույթի շրջանակներում ավելի քան 15 վայրերում խուզարկություն է իրականացվում։ «ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը