Մեր երեխաներին թողել են խայտառակ վիճակում․ ուսուցիչների հետ ծնողները ԿԳՄՍ-ի դիմաց են (video)
Ուսուցիչները թեստավորումից կտրվել են, իսկ փոխարինողներ չկան: Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց աշխատանքից ազատված ուսուցիչների ակցիայի ժամանակ հայտարարել է ծնողներից մեկը:
«Այս պահին մեր դպրոցում 4 ուսուցիչ՝ մասնավորապես դասվարներ, չեն հաղթահարել անցողիկ փուլը: Երեխաները մնացել են բարձիթողի վիճակում՝ պարապ և առանց փոխարինող»,- նշել է նա:
