Բողոքի ակցիայի եկած ուսուցիչները բանավիճում էին (video)
ԿԳՄՍ նախարարության դիմաց աշխատանքից ազատված ուսուցիչների ակցիայի ժամանակ բանավեճ սկսվեց ատեստավորումից կտրված ուսուցչուհիների միջև:
«Նախարարն ասաց արագացված ատեստացիա: էսքան սթրեսից հետո մի հատ էլ ատեստացիա: 30 պնդումների փունջը ուսուցիչներ համար բարդ է, գոնե 20-30 րոպե պետք է ամեն առաջադրանքի համար»,- նշում էին ուսուցչուհիները՝ կողմ չլինելով Ժաննա Անդրեասյանի առաջարկին:
