Ալիևը գնում է վա բանկ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ: Ալիեւը դժգոհություն է հայտնել Եվրոպայից Ադրբեջանին չաջակցելու եւ հակառակը՝ Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցության համար՝ ղարաբաղյան խնդրում: Ալիեւը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի խորհրդին անդամակցում էին Ղարաբաղյան խնդրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հույսով, սակայն այդ հույսերը չեն արդարացել: Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Հայաստանը կարծես թե վերադառնում է բանակցության, եւ դա կարեւոր է»: Ալիեւը հայտարարել է նաեւ, որ, եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ապա դա ոչինչ չի փոխի Ադրբեջանի կյանքում: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ Եվրոպայի Խորհրդից դուրս գալու տրամադրությունն Ադրբեջանի պաշտոնական տրամադրությունը չէ, այլ հանրության մեջ, ԶԼՄ-ներում առկա մտորումներ: Սակայն նա նշել է, թե ամեն իշխանություն պետք է հաշվի առնի հանրային կարծիքը: Ինչ խոսք, հանրային կարծիքը հաշվի առնելու մասով Ալիեւի հայտարարությունը ինքնին զավեշտալի է, սակայն միեւնույն ժամանակ հասկանալի է, որ այստեղ բանը հանրային կարծիքը չէ, այլ նրա շանտաժը, որի գործիք է դառնում կամ ներկայացվում այդ կարծիքը: Իրականում Ալիեւը հանդես է գալիս Եվրամիությանն ուղղված պարզ շանտաժով՝ կապված Ղարաբաղյան խնդրում Եվրոպայի մոտեցումների հետ՝ եթե ճնշում չգործադրվի հայերի վրա, ապա Ադրբեջանը դուրս կգա Եվրոպայի խորհրդից: Այդ շանտաժը հատկանշական է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ, որին Ալիեւը կարծես թե տվել է իր մասնակցությունը, եւ դրա մասին է վկայում հայտարարությունը, թե «Հայաստանը կարծես թե վերադառնում է բանակցության»: Այդ հանդիպումից առաջ Եվրամիության հանդեպ շանտաժը կարծես թե խոսում է այն մասին, որ Ռուսաստանի հետ կապված առանձնակի հույսեր Ալիեւն այս փուլում չունի: Այլապես ինչո՞ւ պետք է շանտաժեր Եվրամիությանը, եթե Ռուսաստանի օգնությամբ այսպես թե այնպես կարող էր առաջընթաց ապահովել իր ակնկալիքներում: Չէ՞ որ դիմելով այդօրինակ շանտաժի՝ Ալիեւը Եվրամիության հետ հարաբերությունում գնում է փաստացի վա բանկ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am