Ինչպե՞ս թույլ չտալ, որ բանակի, եկեղեցու, ազգային արժեքների դեմ «ջանքերն» արդյունքներ տան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունները 2018 թվականի իշխանափոխությունից հետո շարունակական քաղաքականություն են որդեգրել, որն ուղղված է ազգային արժեքների դեմ, ինչպես նաև միտված է Հայոց բանակը, հանրության դիմադրողականությունը թուլացնելուն: Որքան էլ ցավալի է, նման գործելաոճը աջակցություն է ստանում հանրության որոշակի մասի շրջանում:

Բարեբախտաբար, այս քանակը դեռևս մեծ չէ, սակայն եթե արժեքների, ազգայինի պահպանման ու պաշտպանության ուղղությամբ էական քայլեր չձեռնարկվեն, ժամանակի ընթացքում օրվա իշխանությունների «ջանքերը» կարող են անդառնալի «նստվածք» թողնել: Ուստի, մեծապես կարևորվում է ցանկացած անձի, ուժի յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է կանխելու բանակի, եկեղեցու, ազգայինի, արժեհամակարգերի դեմ տարվող քայլերը կամ նվազեցնելու դրանց հետևանքները:

Օրինակ՝ միայն վերջին մեկ ամսում «Հայկական երազանք» կուսակցությունը՝ քաղաքագետ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ, երկու բավական մարդաշատ ակցիա իրականացրեց: Նախ՝ ի աջակցություն ու ի սատարում Հայ առաքելական եկեղեցու, այցելեցին Մայր Աթոռ՝ այս դժվարին ժամանակներում եկեղեցու կողքին կանգնելու և միավորվելու կոչով դիմելով համայն հայությանը: Իսկ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Եռաբլուրի եկեղեցու հարակից հրապարակից մեկնարկեց «Հայկական երազանք» կուսակցության խոնարհման բազմամարդ երթը, որի մասնակիցներն այցելեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին։

Մեր տեղեկություններով, այս կուսակցությունը առաջիկայում նախատեսում է առավել ակտիվ գործունեություն ծավալել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության ղեկավարն այս օրերին տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների հետ ինտենսիվ հանդիպումների մեջ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am