«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո թափուր մնացած տեղը համալրելու հերթը դատական մարմնինն է։ Փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովում կընտրեն եւ խորհրդարանին կներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածու:
Մեր աղբյուրները հայտնում են, որ ՍԴ դատավոր դառնալու ցանկություն ունեն Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը` ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը, ով վերջերս է ԲԴԽ-ից տեղափոխվել դատական համակարգ։ Կան նաեւ այլ հավակնորդներ, սակայն եթե նույնիսկ նշված երկու թեկնածուներն առաջադրվեն, թեժ մրցակցություն է սպասվում: Դատավորների, այսպես կոչված, անկախական թեւն աջակցում է Բալայանին։
Հիշեցնենք, որ Արայիկ Թունյանի լիազորությունները դադարել են հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։ Եթե օրենքով սահմանված ժամկետում ՍԴ նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու»:
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը