Անփոփոխ առաջատար, ուշագրավ անակնկալներ հարկատուների ցանկում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջատարը դարձյալ անփոփոխ է. խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որն արդեն քանի տարի գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը: Ընդ որում, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը մշտապես անհամեմատ շատ են նույնիսկ երկրոդ հորիզոնականում գտնվող ընկերությունից: 2023 թվականին ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել մոտ 71 մլրդ դրամ: Չնայած առաջատարն անփոփոխ է, սակայն ցանկի հատկապես տասնյակում շատ ուշագրավ փոփոխություններ կան, որոշ դեպքերում՝ նույնիսկ անակնկալներ։ Ի մասնավորի, տեղերով փոխվել են, մարզական լեզվով ասած, «արծաթե և բրոնզե մեդալակիրները»:

Եթե 2022 թվականի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» էր, երրորդը՝ «Գրանդ տոբակոն», ապա 2023 թվականի տվյալներով հակառակ պատկերն է: Հայաստանի տնտեսության բնորոշ ցուցիչներից է, որ 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են էլեկտրատեխնիկայի և բջջային հեռախոսների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները՝ «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը» (Վեստա): Եթե առաջինը 2022 թ. համեմատ վեր է բարձրացել 3 հորիզոնականով՝ վճարած հարկերն ավելացնելով գրեթե կրկնակի, ապա երկրորդը՝ 17 հորիզոնականով՝ մոտ չորս անգամ ավելի վճարած հարկերով: 1000 խոշոր հարկատուների ամենամեծ «հայտնություններից» մեկը առցանց առևտրով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունն է, որը 2022 թվականի 346-րդ տեղից 2023 թվականի ցուցանիշներով հայտնվել է...

6-րդ հորիզոնականում: Այս հանգամանքը մասնագետները մեկնաբանում են տարբեր գործոններով՝ սկսյալ այն հանգամանքից, որ առցանց առևտուրը ՀՀ–ում շատ մեծ ծավալների է հասել, մինչև հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ: 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 70 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 75 մլրդ դրամի եկամուտ՝ 44%-ով ավելի, քան նախորդ տարի։ Սակայն, մասնագետների կարծիքով, չնայած այս տվյալներին, ոլորտում գնալով խորանում են խնդիրները «գետնի վրա»: Մյուս խոշոր փոփոխությունը վերաբերում է բանկային համակարգին:

Ճիշտ է, 2023 թվականի ընթացքում արդեն իսկ հասկանալի էր, որ այս ոլորտը լուրջ ցուցանիշներ է արձանագրելու, այդուամենայնիվ, վերջնական արդյունքները բավական տպավորիչ են: Առաջին անգամ տարեկան արդյունքներով հայկական բանկերը հայտնվել են լավագույն տասնյակում: Խոսքը «Ամերիաբանկի» և «Արդշինբանկի» մասին է, որոնք, համապատասխանաբար, 7-րդ և 8-րդ հորիզոնականում են: Բայց այդ մասին՝ հետագա հրապարակումներում, երբ հարկատուներին կանդրադառնանք ըստ ոլորտների»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video) 56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ Զրո Նիկոլը մի ձև է իշխանությունը վերցրել․ Սամվել Կարապետյան (video) Ֆրանսիայի ռազմածnվային nւժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող «Տագոր» լցանավը Մահացել է Սյուզան Մարգարյանի եղբայրը Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել․ Սպուտնիկ Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Ղալիբաֆ. Իրանը պատմական դիմակայության մեջ ստիպում է իր թշնամիներին նահանջել «Շունուշանգյալը Նիկոլն է․․․ բոլորս ոտքի ենք ելնելու»․ ջերմուկցիներ (video) Իրանը վերականգնել է գազի արդյունահանումը «Հարավային Փարս» հանքավայրի երեք ծովային հարթակներում ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ. Իրանը հաղթել է և ամրապնդել համաշխարհային տերության դիրքերը Էս գյուղը ոչնչացնելու ծրագիր ունե՞ք․ Արամ Մանուկյանը՝ Չինարի գյուղից՝ Փաշինյանին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 3 մարզերում «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասին Հայաստանը հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, և այս ամենը հանուն նրա, որ մեկ մարդ սոսնձվել է իր աթոռի վրա. Ռոբերտ Քոչարյան Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին․ Շարմազանով Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am