Մոսկվան շտապեցնում է՝ հայկական զորքերի հետ քաշում է պահանջում «օկուպացված տարածքներից»

Առաջիկայում նախապատրաստվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Մոսկվան, ինչպես երևում է, բավական շտապում է և առաջ է քաշում «Լավրովի պլանը»՝ հիշեցնելով, որ այն նախատեսում է հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքներից, փախստականների վերադարձ: Ռուսաստանյան «Rosbalt.ru»-ն օրինակ «կանխատեսում» է. «եթե հայկական զորքերը սկսեն հետ քաշվել օկուպացրած ադրբեջանական տարածքներից՝ դա կնշանակի հակամարտության իրական մեկնարկ»: Ապա՝ խորհուրդ են տալիս Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին քաջություն ցուցաբերել, գնալ քայլի, քանի որ այս փուլում՝ ըստ ռուսական մամուլի՝ «դա իդեալական կլինի»: «Սարգսյանն ու Ալիևը պետք է շտապեն կարգավորման գործընթաց սկսել, որովհետև իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում փոխվում է, և դա չափազանց բացասական կանդրադառնա այնպիսի ոչ գլոբալ խաղացողների վրա, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը»: Ռուսաստանցի հայտնի փորձագետ «Կարնեգի» կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն էլ հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում բացատրում է, թե ինչպեսկարող է Ղարաբաղը մոտեցնել Ռուսաստանն Արևմուտքի հետ: Նա նախ՝ արձանագրում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածությունում, որի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը պատրաստ են գործել համատեղ: Փաստացիորեն Բաքվին և Երևանին հաշտեցնելու կրեատիվ գաղափարների ամբողջ պաշարն արդեն սպառվել է: Եվ պետք էլ չէ ակնկալել ինչ-որ հրաշագործ լուծում, որը կարտահայտվի հակամարտող պետությունների ղեկավարների կամ դիվանագետ-միջնորդների դիվանագիտական խոհեմությամբ:Բանակցությունների սեղանին, ըստ էության, քննարկվում է երկու առանցքային խնդիր: Առաջինը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կարգավիճակն է, որը խորհրդային տարիներին մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, բայց դե ֆակտո այն լքել էր դեռ նախքան ԽՍՀՄ անկումը: Երկրորդ խնդիրը ինքնավարությանը հարող 7 շրջանների ապաշրջափակումն է (5-ն ամբողջությամբ և 2-ը՝ մասնակի): Մարկեդոնովը փաստում է. «Բանակցությունները չեն ընթանում ըստ խնդրի էության, և առաջարկում է «գլոբալ լուծում»: «Առաջին հայացքից ստացվում է փակուղային իրավիճակ, որից արժանի ելք չկա: Բայց չշտապենք եզրակացություններ անել, քանի որ ԼՂ, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացը, ևս մեկ կարևոր առանձնահատկություն ունի:Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտությունները այս կամ այն չափով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսիդիմադրություն: Միանգամից վերապահություն անենք. այդ ձևաչափը սահմանվել է ո՛չ ԽՍՀՄ փլուզման գործընթացում, և ո՛չ էլ հետխորհրդային առաջին տարիներին: Բայց այսօրվա դրությամբ այն իրականություն է՝ տրված մեր զգացողությանը: Վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունում Մոսկվան երկու մասնակիորեն ընդունված հանրապետությունների երաշխավորն է, իսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն աջակցում են Վրաստանին և նրա «տարածքային ամբողջականությունը»: Աշխատանքի նույնպիսի բաժանում մենք տեսնում ենք Ուկրաինայի հարավ-արևելքում: Մերձդնեստրում իրավիճակն ավելի բարդ է. Մոսկվան համագործակցում է Արևմուտքի հետ բանակցային «5+2» ձևաչափով: Բայց այստեղ էլ կողմերն ունեն միանգամայն տարբեր հայացքներ Դնեստրի երկու ափերի ինտեգրման, և ամենագլխավորը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական ներկայության հեռանկարների հարցում:Եվ միայն Ղարաբաղյան հակամարտությունն է, որ երբեք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի կողմից չի որակավորվել որպես աշխարհաքաղաքական դիմակայության ֆրագմենտ: Անգամ 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի և Աբխազիայի իրադարձություններից հետո ամերիկացի դիվանագետները ողջունում էին Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք այդ ժամանակ ավարտվեցին Մայենդորֆի հռչակագրի ստորագրմամբ. ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին փաստաթուղթը՝ ստորագրված և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների կողմից:ԱՄՆ-ը և ԵՄ-ը աջակցում էին և շարունակում են աջակցել, ընդունված բանակցային ձևաչափից (որտեղ իրապես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան) բացի, եռակողմ գագաթնաժողովներին, որոնց ընթացքում դիրքորոշումներով են փոխանակվում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այսօր Մինսկի խմբի անունից գրեթե բոլոր հայտարարություններում անցյալ տարի Վլադիմիր Պուտինի կողմից Սանկտ Պետերբուրգում նախաձեռնված գագաթնաժողովն անվանում են կարևոր քայլ խաղաղության բանակցությունների շարունակության համար: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ղարաբաղյան ուղղությամբ գործադրվող ռուսական ջանքերը դիտարկում են որպես փորձ՝ փոխելու սահմանները հետխորհրդային տարածությունում:Միաժամանակ, ի տարբերություն նույն Աբխազիայի, Ղարաբաղի դեպքում հակամարտող երկու կողմերն էլ շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ: Պուտինի, Ալիևի և Սարգսյանի միջև անձնական վստահության մակարդակը անհամեմատելի է անդրկովկասյան նախագահների՝ ցանկացած այլ պետության ղեկավարի հետ ունեցած կապերի հետ: Այդ ռեսուրսն ընդունում են ամերիկացի և եվրոպացի դիվանագետները՝ անգամ հրապարակային կերպով:Հետևաբար` զարմանալի չէ, որ ղարաբաղյան բանակցությունների համար հիմք են ծառայում այսպես կոչված բազային սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք իրենցից ներկայացնում են փոխզիջում Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև (վերջինս Մինսկի խմբում խաղում է ինքնատիպ ԵՄ կիսաներկայացուցչի դեր)»: Այսինքն, ռուս մեկնաբանը հուշում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լի են հակասություններով մի շարք հարցերում, սակայն ԼՂ հարցում, քանի որ Արևմուտքն ընդունում է Մոսկվայի ազդեցությունը՝ ուրեմն խնդիրը կարելի է լուծել: Մոսկվան զգուշացնում է, այսպիսով, որ հակամարտության սրացումը հղի է վտանգներով և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար ուսրացման դեպքում չի բացառվում, որ միայն Ղարաբաղով գործը չի ավարտվի, և «ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Հայաստանի տարածք», ու հետևություններ է անում, թե՝ «Մոսկվայի համար դա կստեղծի մի շարք տհաճ հարցեր՝ սկսած Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ամբողջականություն, որի մասնակիցները հազիվ թե սոլիդար դիրքորոշում ունենան այդ հարցի շուրջ, ինչպես որ նախկինում եղել է Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում»: Մոսկվայի ծրագիրը՝ «Լավրովի պլանի» գործարկմամբ՝ առավել քան ակնհայտ է: Իրականում, աշխարհաքաղաքական այս բարդ փուլում, Ռուսաստանը հասկացել է, որ, եթե հիմա ԼՂ հարցը «չլուծվի» իր պատկերացրած ծրագրով, ապագայում այն հնարավոր է դուրս գա իր ազդեցության գոտուց: Դա է պատճառը, որ Մոսկվան հետևողականորեն սկսում է Հայաստանին «թասիբի գցել»: Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Բա տենց մարդուն կտանեն բե՞րդ․ լրիվ սխալ է, երկիրը լրիվ սխալ է․ Հարցում (video) «Նիկո՛լ, Հայաստանի ամբողջ ռեսուրսները տվեցիր թուրքերին, հիմա էլ եթիմ ես խաղում, իբր կնիկ չունես» (video) Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video) «Աննա՛, չփորձեք մեզ էշի տեղ դնել․ Ֆրանսիայի բուտիկներից դուրս չէիր գալիս»․ Նարե Սոսե (video) Գյումրեցի 80-ամյա կինը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում (video) Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից. Սամվել Ֆարմանյան «Այն, ինչ նա երեկ ասել է, սուտ է». Զախարովա Նիկոլը ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորում է քաղաքական շահով. Արա Պողոսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սումգայիթի օրը գրառում է արել Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, որքան հանրային ընկալումը. նման անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու. Սարոյան Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին․․․Նիկոլը «փրգվավ» Աննայից Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան «ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Մահացել է երգիչ Գագիկ Հարությունյանը «Ծանոթներ կորան Սումգայիթում,մինչև այսօր չկան…Թուրքը դեռ ձեր կոկորդից է կծելու». Աննա Այվազյան (video) Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյան «Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am