Միհրան Պողոսյանին բարձր պաշտոն է սպասվում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին, որը հայտնի է Չախկալ մականունով:  Մարգարյանը խոսել է թիմային աշխատանքի կարևորության մասին, նշել է, որ կրկնապատկվելու են վարչական շրջանների աշխատակազմերից իրենց պահանջները: Այսպիսով կարելի է փաստել, որ չնայած հակասական լուրերին, թե օֆշորային գեներալին Սերժ Սարգսյանը <<արժանի>> պատիժ է ներկայացրել՝ հանելով ԴԱՀԿ-ի պետի պաշտոնից, նշված վարչական շրջանը մնում է Միհրան Պողոսյանի ազդեցության ներքո եւ հենց նա է որոշում՝ ով պետք է դառնա վարչական շրջանի ղեկավար: ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը  Պողոսյանի մտերիմ ընկերն է, դրանից առաջ Պողոսյանին պատկանող Քեթրին ընկերության տնօրենը:  Ընդամենը օրեր առաջ, երբ աշխատանքից ազատվեց արդեն նախկին թաղապետ Արտակ  Հանիսյանը, քիչ էր մնում դա որակվեր որպես Տարոն Մարգարյանի հաղթանակ, քանի որ Հանիսյանը ևս Քեթրինի Միհրանի մարդն էր: Եւ խորհրդարանական ընտրություններին նա առավելապես աշխատել էր իր հովանավորի համար, թեպետ վերջինիս մրցակիցը Տարոն Մարգարյանի աներորդին էր: Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին նա մատը մատին չէր խփել եւ Մարգարյանը այս համայնքում նվազագույն ձայներ էր հավաքել: Հանիսյանի պաշտոնանկությունից հետո կարծես թե գերազանց հնարավորություն էր ընձեռնվել Քանաքեռ-Զեյթունը նվաճելու համար: Բայց այս անգամ էլ չստացվեց, քանի որ Սերժ Սարգսյանի համաձայնությամբ թաղապետը նշանակվեց Միհրան Պողոսյանի շրջապատից: Ստեփանյանն իր պատգամավորական կարիերայի համար եւս պարտական է հենց Մ. Պողոսյանին, որն ամեն ինչ արեց՝ իր ընկերոջը պատգամավոր դարձնելու համար: Բնական է, որ ԴԱՀԿ նախկին պետին ձեռնտու էր իր ներկայացուցիչն ունենալ խորհրդարանում, իսկ այդ պրակտիկան ընդունված է Հայաստանում, երբ քրեաօլիգարխիկ համակարգի բարձրագույն ներկայացուցիչները, եթե իրենք չեն հայտնվում ԱԺ-ում, ապա իրենց փոխարեն որդիներին կամ ընկերներին են բաժին հանում մանդատները: Օրենսդիր ոլորտում Արթուր Ստեփանյանի գործունեության մասին կարելի է հիշել միայն մեկ դրվագով, նա ներկայանում, իր բաժին կոճակը սեղմում եւ անխռով լքում էր  խորհրդարանը: Ըստ պաշտոնական ցուցանիշների՝ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանը կողմ է քվեարկել 917 անգամ, դեմ 8 եւ ձեռնպահ ընդամենը մեկ անգամ: Նա բացակայել է 22 անգամ, քվեարկությունից հրաժարվել 17 անգամ: Պատգամավորը որեւէ անգամ ելույթ չի ունեցել ՀՀ ԱԺ ամբիոնից, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցերով: Այնինչ մինչ պատգամավոր դառնալը նախընտրական քարոզարշավի ընթացքում Ստեփանյանն ու իր կողմնակիցները աննախադեպ ակտիվություն էին ցուցաբերում: Մամուլը գրել էր, որ  բակային հանդիպումներից մեկի ժամանակ Չախկալ Արթուրը հրապարակային հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր հանդգնություն կունենան «շուռ չգալ» իր կողմը` կպատժվեն ապտակով: «Մենք տեր ենք կանգնելու էդ թաթալոշներին», հայտարարել էին Արթուր Ստեփանյանի կողմնակիցները: Իշխանությունը թերեւս այսպիսի գործչի բացակայությունը ԱԺ-ում ծանր կորուստ համարեց եւ որոշեց Ստեփանյանի ջանքերը ներդնել Երեւանի համայնքներից մեկի զարացմանը: Իրականում ակնհայտ է, որ  Միհրան Պողոսյանի դիրքերը օֆշորային սկանդալից հետո կրկին ամրանում են, չի բացառվում, որ մոտ ապագայում էլ իշխանությունը Պողոսյանին կրկին բարձր  պաշտոն վստահի՝ ի հեճուկս վարչապետի ցանկության, որը դեռ ընտրություններին էր արտահայտվել, թե դեմ է Պողոսյանին կառավարությունում տեսնելուն: Ի վերջո, գեներալի  կարողությունները  պետք է ներդնել առավել պատասխանատու ոլորտում: Հատկապես  որ 2018-ին ընդառաջ համակարգային լուրջ փոփոխություններ են նախատեսվում եւ ուժային կառույցների վերակազմակերպում: Անի Սահակյան

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am