Դրա համա՞ր են Արցախի նախագահները Բաքվի բանտում․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (video)

ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ելույթում ասել է․

«Մեծարգո նախագահ, սիրելի գործընկերներ,

Ո՞րն է «հանցագործություն» բառի սահմանումը։ Սա այն հարցն է, որը ես ցանկանում եմ բարձրացնել այստեղ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության այս խորանում։
Արդյո՞ք հանցագործություն է ճշմարտության բացահայտումը, որն իշխանությունը թաքցնում է իր քաղաքացիներից։ Հենց դրա համար է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավելի գտնվում նախադատական կալանքի տակ։

Արդյո՞ք հանցագործություն է ֆեյսբուքյան լայվերի ու հրապարակումների միջոցով քաղաքական հայացքների արտահայտումը։ Սակայն հենց այդ պատճառով է Նարեկ Մալյանն ավելի քան 4 ամիս գտնվում բանտում։

Արդյո՞ք հանցագործություն է հաղթելը ՏԻՄ ընտրություններում։ Արի ու տես, որ Վանաձոր քաղաքի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հենց դրա համար է ավելի քան 2 տարի գտնվում բանտում։

Կանվանեի՞ք արդյոք հանցագործություն Երևանի կենտրոնում բողոքի խաղաղ ակցիաների անցկացումը, որով կառավարությանը պահանջ էր ներկայացվում քայլ ձեռնարկել՝ փրկելու ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ մնացած իրենց ծնողներին։ Սակայն հենց այդ գործողության համար այս պահին 11 ուսանողի գործ քննվում է դատարանում։ Նրանցից 4-ը ամիսներ են անցկացրել բանտում և դեռ շարունակում են ձերբակալված մնալ։

2023թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում կար ավելի քան 50 քաղբանտարկյալ։ Եվ սրանք պարզապես ընդդիմադիր պատգամավորի խոսքեր չեն. Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միության կողմից ընդունվել են բանաձևեր, ըստ որոնց, Արմեն Աշոտյանը և մեր մյուս ընկերները հռչակվել են քաղաքական բանտարկյալներ:

Արդյո՞ք հանցագործություն է կռվելն այն պատերազմում, որը մեր դեմ սանձազերծել էր Ադրբեջանը։ Բայց հենց դրա համար 2020թ.-ից մինչ օրս հայ ռազմագերիները որպես պատանդ պահվում են Բաքվում։

Իսկ գուցե հանցագործությո՞ւն է քո իսկ հայրենիքում խաղաղ ապրելը։ Քանի որ քաղաքացիական Վագիֆ Խաչատրյանը հենց դրա համար է Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտվել երկար տարիների ազատազրկման։

Թե՞ ագրեսորներից սեփական ժողովրդիդ պաշտպանության կազմակերպումն է հանցագործություն։ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանն այժմ Բաքվի բանտում են հենց այդ պատճառով։

Իսկ գուցե հայրենակիցներիդ հույս տալը կամ պարզապես բարերար լինե՞լն է հանցագործություն։ Դա է պատճառը, որ Ալիևի ռեժիմը պատասխանատվության է ենթարկում Ռուբեն Վարդանյանին՝ կալանավորելով նրան։

Երբվանի՞ց է սեփական երկրին պատվով ու պարտքով ծառայելը դարձել հանցագործություն, որ Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը պետք է Բաքվում կալանքի տակ պահվեն։

Թե՞ մի երկիր կառավարելը, որը տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ժողովրդավարության մակարդակով անհամեմատելի է Ադրբեջանի հետ: Հենց դրա համար են նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում։ Դե, պարզվում է, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ լինելը Ալիևի համար հանցագործություն է։

ԵԽԽՎ-ի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից ընդունված զեկույցներում և բանաձևերում այս փաստերի հիշատակումը հույսի փոքր լույս է տալիս այս մարդկանց, մինչդեռ նրանք վանդակավոր արեգակ են տեսնում տևական ժամանակ։ Սա այն նվազագույնն է, որը մենք պարտավոր ենք անել նրանց համար։ Առնվազն:

Շնորհակալություն»։

դիտվել է 391 անգամ
Լրահոս
«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am