Թուրքական զորքերը կմտնեն Իդլիբ
Թուրք զինվորականները կտեղաբաշխվեն սիրիական Իդլիբում՝ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: «Մենք սահմանազատել ենք մարզերը եւ որոշել՝ ով եւ որտեղ է դիտորդներ տեղաբաշխելու: Մեր զինվորականները կգտնվեն Իդլիբի ներսում, իսկ ռուսական զինուժերը դրանից դուրս»,- ասել է Էրդողանը, ինչպես հայտնել է NTV հեռուստաալիքը:
