Արցախ այցելաց թուրք գործիչները ադրբեջանական սև ցուցակի մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Արցախի Հանրապետություն այցելած թուրք պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող Սաիթ Չեթինօղլուի, լրագրող և գրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել։ Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, միաժամանակ այդ անձինք ներառվել են Ադրբեջանի սև ցուցակում։ Ուֆուք Ուրասը Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքին տված հարցազրույցում թեմայի վերաբերյալ հետևյալն է պատմել․ «Բաքվից զանգեցին ու հարցրեցին՝ թույլտվություն ստացե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես էլ պատասխանեցի, որ մենք այնտեղ փշալարերի վրայով անցնելով չենք գնացել, իսկ ճանապարհին ոչ ոք ոչինչ չի հարցրել։ Չեմ հասկանում, թե ինչու են հատկապես մեր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում, այն դեպքում, երբ տարբեր երկրներից զբոսաշրջիկների խմբեր և ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակություններ են գալիս-գնում Ղարաբաղ»։ Իսկ Ալի Բայրամօղլուն ասել է․ «Ղարաբաղ գնալիս ենթադրում էինք իհարկե, որ կծագեն խնդիրներ, բայց ավելի շատ դա սպասում էին Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից։ Մինչդեռ նման արձագանք ստացվեց Ադրբեջանի կողմից։ Իրականում անհրաժեշտ է, որ Անկարան Բաքվին ուղղված հստակ հայտարարություններ անի՝ ի պաշտպանություն իր քաղաքացիների։ Մինչդեռ արտգործնախարարությունը նախընտրեց աչք փակել այս իրավիճակի վրա։ Կցանկանայինք, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն ավելի հստակ մոտեցում ցուցաբերեր»։ Բայրամօղլուի խոսքով՝ կալանավորման որոշման մասին հայտարարած ադրբեջանցի դատախազը հայտարարել էր, թե Ղարաբաղ այցելած վերոնշյալ քաղաքացիները հայամետ են, աջակցում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախացմանը։ Թուրք գրողի խոսքով՝ ինտերպոլի միջոցով իրենց վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարված լինելու պատճառով որոշ երկրներ այցելելը վտանգավոր է դարձել, քանի որ այդ երկրները կարող են նրանց արտահանձնել Ադրբեջանին։ Այդ պատճառով Բայրամօղլուն հարկադրված է եղել չեղարկել նախօրոք պլանավորված իր այցելությունը Բեյրութ։ Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով իր քաղաքացիներին՝ զերծ մնալ «Հայաստանի կողմից օկուպացված» Ղարաբաղի տարածք առանց Ադրբեջանի թույլտվության այցելելուց։ Աղբյուր`  Ermenihaber.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am