Ես չէի կարծում, որ իմ վերջին խմբագրականը այսքան սխալ կընկալվի. Լևոն Արոնյանի կինը հարսանիքից հետո պարզաբանել է (լուսանկարներ)

«Ես չէի կարծում, թե իմ վերջին խմբագրականը, որը գրված էր երիտասարդ զույգերին և ամուսնական արարողությունների շուկան սպասարկող փոքր բիզնեսներին ոգեշնչելու համար, այսքան սխալ կընկալվի: Մենք գտնում ենք, որ կարևոր է ուղղել սխալ ընկալվածը: Իմ վերջին խմբագրականում դրական նոտայով հայտարարություն կար՝ բիզնեսում աճող մրցակցության վերաբերյալ: Այն երիտասարդ զույգերի մասին էր, որ ամուսնության պատրաստվելիս ավելի լավ, ավելի մրցակցային շուկա էին տեսնում, քան 20 տարի առաջ: Խմբագրականը նաև զգուշացնում էր այն մատակարարներին, ովքեր կարծում էին, թե իրենք մոնոպոլ դիրք ունեն, բայց արդեն պետք է համակերպվեն, որ այլևս նման դիրքում չեն, արդյունավետ և մրցակցային փոքր բիզնեսների թվի դրական աճով պայմանավորված: Սա էր բուն ասելիքը, խնդրում ենք չխեղաթյուրել ենթատեքստը»,-champord.am-ի փոխանցմամբ գրում է Արիանա Կաոլին։ «Այն ամենը, ինչ հրապարակայնության տարր է պարունակում իր մեջ, պետք է հրապարակայնորեն էլ երախտիքի արժանանա: Հատկապես, եթե խոսքը մեզ համար կարևոր միջոցառման մասին է, օրվա, երբ Լևոնը և ես ամուսնացանք: Ահա թե ինչու ես ցանկացա հակիրճ կերպով արտահայտել իմ երախտիքը: Եվ դա անելու լավագույն տարբերակը «Ճամփորդի» առցանց պլատֆորմից օգտվելն էր՝ մեր թերթի միջոցով այս շատ անձնական, բայց և կարևոր հաղորդագրությունը փոխանցելու համար: Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ պատվեցին մեզ՝ հարսանյաց օրվա ժամանակ: Շնորհակալություն Հայաստանում ապրող և աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր ընկերներին՝ միասին մեր կյանքի ամենակարևոր օրը տոնելու համար: Շնորհակալություն երկրի առաջին ընտանիքին (ներառյալ դուստրերին), ովքեր հիանալի և անասելի բարի քավոր և քավորկին էին, և վերաբերվում էին մեզ մեծագույն սիրով և հարգանքով: Շնորհակալություն մեր հարսանիքը հիանալի և արդյունավետ կերպով կազմակերպած «Ակտի տուրին», որի պրոֆեսիոնալ ու ջերմ մասնագետներն անգնահատելի աշխատանք արեցին հարսանեկան արարողության նախապատրաստման առաջին օրվանից՝ սկսած մատակարարների հետ մեր անունից դժվարին բանակցություններ վարելուց, յուրաքանչյուր կարևոր և զգայուն որոշման համար լավագույն առաջարկները և լուծումները գտնելուց մինչև անսահման համբերությամբ, արդյունավետ կերպով հարսանեկան արարողության ամեն մանրուքն արդյունավետ կազմակերպելով»: Եվ վերջապես, շնորհակալություն բոլոր լավ մարդկանց, որոնք շնորհավորում էին մեզ Երևանի և Հայաստանի փողոցներում, ճանապարհներին, նաև առցանց՝ Հայաստանից և ամբողջ աշխարհից: Մարդկանց, որոնք մեծ ջերմությամբ և ուրախությամբ ընդունեցին մեր տոնական օրը: Դուք մեր սրտերը երջանկությամբ ու արցունքներով լցրեցիք, ամուսնության օրը անմոռանալի դարձավ, և ես ու Լևոնը դեռ երկար կժպտանք՝ հիշելով մեր կյանքի ամենակարևոր տոնն ու ձեր սերը՝ մեր նկատմամբ։ Շնորհակալություն, Հայաստա՛ն, մեր տոնը հեքիաթ դարձնելու համար»:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am