Նախարարության «նորամուծությունը»՝ համատարած զրկում են հաշմանդամության կարգից

Նախօրեին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ամփոփել է ոլորտի մեկ տարին, եւ նա լրագրողներին որպես ձեռքբերում ներկայացրել է բժշկասոցիալական փորձաքննության՝ ԲՍՓ ոլորտում կատարված փոփոխությունները: Հիմա նախարարությունը փորձնական ծրագիր է անում՝ հաշմանդամության կարգը նոր չափորոշիչներով եւ ընթացակարգերով են տրամադրում: Այս նոր մոդելով քաղաքացիներին հաշմանդամության կարգ չեն տալիս, բայց պարտավորվում են անվճար առողջապահական ծառայություններ մատուցել, դեղորայքներ տրամադրել: Նախարարը լրագրողներին եւ հանրությանը վստահեցրել է, որ քաղաքացու կարիքները գնահատելուց հետո, եթե հաշմանդամության կարգ չեն տրամադրում, դրա դիմաց պարտավորվում են այդ քաղաքացիներին ծառայություններ տրամադրել, նրանց առողջացնել ու վերադարձնել հասարակություն՝ որպես լիարժեք անդամ, որպեսզի նա իր գործունեությամբ ստեղծի իր եկամուտները ու խնդիրներն ու ռիսկերն ապահովի: «Սա խնդիրը կանխարգելելու միջոց է, այլ ոչ թե նախկինի պես՝ հետեւանքները վերացնելու»,- ասել է նախարար Ասատրյանը: Թե ի՞նչ խնդիր են կանխարգելում՝ պարզ չէ, կամ էլ գուցե պարզ է՝ գումարներ են տնտեսում հաշմանդամություն ունեցող անձանց հաշվին, նրանց զրկում են հաշմանդամության թոշակից: Մտադրությունը՝ նման քաղաքացիներին առողջացնել ու հասարակություն վերադարձնել, ողջունելի է, բայց միայն այն դեպքում, եթե նախարարությունն իսկապես մարդկանց բուժի ու որպես լիարժեք անդամ վերադարձնի հասարակություն: Այդպես եւ քաղաքացին իրեն լավ կզգա, եւ հնարավորություն կունենա աշխատելու, ինքն իր օրվա հացը վաստակելու: Մինչդեռ նախարարությունը այս փորձնական ծրագիրը սկսել է ուղղակի «կացնային» քաղաքականությամբ՝ մարդկանց հաշմանդամության թոշակից զրկելով: Նոր մոդելի ներդրման արդյունքում բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնները, կարելի է ասել, մարդկանց համատարած զրկում են հաշմանդամության հատկապես 3-րդ կարգից: «Առավոտի» հետ զրույցում 48-ամյա Անուշավանը ԲՍՓ-ի կացնային քաղաքականության զոհ է. նա խնդրեց ազգանունը չհրապարակենք՝ հավաստիացնելով. «Զզվել եմ արդեն դրանցից, բայց որ պետք լինի՝ նախարարությանը ազգանունս կասեմ: Իսկ էդ Զեյթունի ԲՍՓ-ում ինձ լավ գիտեն»: Անուշավանը մեկ տարի հաշմանդամության թոշակ է ստացել, նա 3-րդ կարգի հաշմանդամ էր ճանաչվել բշժկասոցիալական փորձաքննության արդյունքում: 48-ամյա այս տղամարդը 7 մետր բարձրությունից ցած է ընկել, ինչի հետեւանքով հիմա նրա աջ կրունկը, ինչպես ինքն ասաց, փշրված է, ձախը՝ 2 տեղից ճաքած, ողնաշարն էլ 2 տեղից վնասված է: Անուշավանը դիմել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ԲՍՓ՝ կրկին կարգը վերահաստատելու համար: Այս անգամ ԲՍՓ-ում, ըստ Անուշավանի, ասել են. «Առողջ ես, գնա: Նախարարն ասել է՝ ձեզ նման մարդիկ կարան աշխատեն»: «Ես ռենտգենի նկարները դեմներն էի դրել, ցույց տվեցի փշրված ոտքս ու ողնաշարս, ասեցի՝ առողջ լինեի, ձեր մոտ ինչի՞ պիտի գայի, թքած ունեմ ձեր 16 հազար թոշակի վրա: Ձեռքով ոտքս ու մեջքս է ստուգում, ասում է՝ առողջ ես: Դրանց ասում եմ՝ որ տենց ձեռքով ստուգելով կարելի է պարզել, որ առողջ եմ, վնասվածք չունեմ, ինչի՞ էի հիվանդանոցում 300 հազար դրամ տվել ռենտգենի ու այլ հետազոտությունների համար: Ռենտգենի նկարը դեմը դրած՝ ձեռքո՞վ ես ստուգում»,- պատմեց Անուշավանը: Նա հիմա ձեռնափայտով է տեղաշարժվում, չի կարողանում անգամ 1 կիլոգրամ ծանրություն վերցնել. «Բայց ամբողջ կյանքս աշխատել եմ, դաժե 100 կիլոյանոց ծանրություն վերցնող տղա եմ եղել: Ինչի՞, ես կուզեի դրանց տված թոշակին մնայի: Ընկնելուց հետո 6 ամիս անշարժ պառկած եմ եղել: Բժշկի «պռոստինով» տանում, «պռոստինով» բերում էին»: Նախարար Ասատրյանը ԲՍՓ-ում կատարվող նորամուծության մասին խոսելիս վստահեցրել էր. «Եթե մարդուն չի տրամադրվում հաշմանդամության կարգ, բայց վերջինս ունի վերականգնողական բուժծառայության կարիք, ապա նրան կտրամադրվի օգնություն: Այն քաղաքացիներին, ովքեր ունեն հիվանդություն, բայց հաշմանդամության կարգ չեն ստացել, ընդգրկելով հաշմանդամության մեջ, խնդիրները չենք լուծի, այլ այնպես պետք է անենք, որ հարցը հաշմանդամության չհասնի»:   Մանրամասները՝ aravot.am-ում

դիտվել է 90 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am