Դա հաստատ Թուրքիայի կողմից եկած է եղել. Գյուղապետը՝ անգղների մասին

Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը, ում լուսանկարները երեկվանից պտտվում են համացանցում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե այդ նկարները 2007 թվականի են, նկարում երևացող թռչունին էլ ինքը չի որսացել։ «Ընկերոջս հետ գնում էի Բագարանի, Երվանդաշատի կողմ։ Ճանապարհի եզրին գցած էին թռչունները, էլի մարդիկ, անցորդներ կային, որ նկարվում էին թռչունների հետ։ Մեր մոտ էլ հետաքրքրություն առաջացավ, մենք էլ նկարվեցինք, թողեցինք գնացինք», - ասաց գյուղապետը։ Հիմա էլ, 10 տարի անց այդ լուսանկերները հայտնվել են համացանցում ու հնչեղություն առաջացրել։ Գյուղապետն ասաց, թե ոստիկանությանը և իրեն զանգահարող լրագրողներին բացատրություն պետք է տա, որ ինքը չի եղել թռչուններին որսացողը. «Ես որսորդ եմ և բարեխիղճ որսորդ եմ, ես երբեք ինձ թույլ չէի տա կրակել։ Այդ տարածքում ձմեռվա այդ ժամանակահատվածում որսորդներ շատ կարող էիք հանդիպել, ինչ-որ մեկը երևի կրակել է»։ Դիտարկմանը, թե բարեխիղճ որսորդ լինելով, երբ նկատել է սատկած թռչուններին, որոնք գրանցված են Կարմիր գրքում, չի մտածել իրավապահ մարմիններին դիմելու մասին, գյուղապետն արձագանքեց. «Ճիշտն ասած՝ մտքովս չի անցել։ Այդ ժամանակ, ճիշտ է, գյուղապետ էի, բայց երեխա տղա էի։ Մենակ հետաքրքրություն է եղել։ Չեմ էլ իմացել, որ Կարմիր գրքում գրանցված է եղել։ Դա հաստատ Թուրքիայի կողմից եկած է եղել, որովհետև ես միշտ նայել եմ, դրանք Թուրքիայի սարերում են երևացել։ Այդ տարածքում մենք հաստատ այդ անգղներից չունենք»։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am