Սուր շնչառական հիվանդությունների դեպքերի աճ է գրանցվել.Արա Ասոյան

Վերջին շրջանում դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել, բայց իրավիճակը վերահսկելի է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: «Սուր շնչառական հիվանդությունների բավական մեծ քանակով դեպքեր են գրանցվել: Սակայն այս շնչառական հիվանդությունը գրիպ չէ: Գրիպին բնորոշ է շատ ավելի ծանր ընթացք»,- ասաց Արա Ասոյանն ու հավելեց, որ սուր շնչառական հիվանդությունների նման սրացում ամեն տարի այս եղանակին լինում է: Ինֆեկցիոնիստի խոսքով՝ սուր շնչառական վարակներն ավելի շատ հանդիպում են երեխաների դեպքում: Հիվանդությունը տարածվում է դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ երեխաների շփումը շատ է: Հիվանդությունն արտահայտվում է ջերմությամբ, հազով, քթահոսությամբ, երբեմն նաև անգինայով: Ապաքինման համար անհրաժեշտ է 3-4 օր: Գլխավոր ինֆեկցիոնիստը բոլոր քաղաքացիներին հորդորում է երեխայի մոտ հիվանդություն հայտնաբերելու դեպքում դիմել տեղամասային կլինիկա, որևէ դեպք պետք չէ թաքցնել, որովհետև դա բարդացնում է աշխատանքը: Ասոյանը նշեց, որ չի կարող հստակ վիճակագրություն ներկայացնել, քանի որ թվերն իրական պատկերը չեն արտահայտում։ Նա միայն տեղեկացրեց, որ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց օրական միջինում 8-10 երեխա է դիմում: Ասոյանի խոսքով՝ այժմ տարածված սուր շնչառական վիրուսը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող է և դժվար է խուսափել դրանից. «Խուսափելու համար պետք է հիվանդ երեխային դպրոց կամ մանկապարտեզ չուղարկեն, որովհետև հենց դպրոցներն ու մանկապարտեզներն են այդ հիվանդությունը տարածողը: Կարծում եմ՝ աշնանային արձակուրդը կազդի չտարածման վրա»,- ասաց նա: Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ հիվանդացության աճ գրեթե չկա: Իրավիճակը վերահսկելի է: Դպրոցներում հոկտեմբերի երկրորդ կեսից սկսվելու են աշնանային արձակուրդները, ինչը ևս կնպաստի վարակի հնարավորինս քիչ տարածմանը: Թեև սուր շնչառական վարակներն օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդություններ են, և դրանցից խուսափելը դժվար է, այնուամենայնիվ, Ասոյանը խորհուրդ տվեց որոշակի քայլեր ձեռնարկել վարակի տարածումը կանխելու նպատակով: Ինչ վերաբերում է մարզերում ջրծաղիկի ավելացման դեպքերին, Արա Ասոյանը նշեց, որ արդեն 7 տարի է Հայաստանում ջրծաղիկ հիվանդությունը կա՝ ոչ միայն մարզերում, այլ նաև Երևանում, բայց այժմ սարսափեցնող թվեր չկան: Ըստ նրա՝ այս շրջանում տարածված հիվանդություններից հատկապես զգույշ պետք է լինեն երեխաները, տարեցները և խրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ավելի ծանր են տանում հիվանդությունները: Սոնա Դավթյան  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am