Մտահոգ եք, որ Փայլանին ծեծում են թուրքական պառլամենտում, մտահոգվեք, որ նրանց չնմանվեք.Մանե Թանդիլյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը, անդրադարձավ ԱԺ միջանցքում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Հարցի իրավունք ուներ նաև «Ելք» խմբակցությունից Մանե Թանդիլյանը, ով ևս միջադեպին անդրադարձավ: «Իրավիճակը դառնում է վտանգավոր։ Ես գտնում եմ, որ որևէ պատգամավորի ծեծի ենթարկելն անթույլատրելի է։ Եվ երբ դեմքի մտահոգ արտահայտությամբ խոսում ենք, թե Կարոն Փայլանին ծեծի են ենթարկում թուրքական պառլամենտում, ուրեմն մենք պետք է ավելի մտահոգ լինենք չնմանվելու հարցում։ Ես ակնկալում եմ դատապարտող հայտարարություններ ՀՀԿ-ից, որ կարողանան ցույց տալ, որ ազատ խոսքի կաշկանդումներ չենք փնտրում այս դահլիճում, և որևէ մեկի անուն տալը չի ենթադրում, որ պետք է ծեծի ենթարկեն միջանցքներում»,-ասաց նա: Ի պատասխան՝ Ա. Աշոտյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ իմ ճակատին գրված է, որ բոլոր պատեհ ու անպատեհ պահերին ես պետք է քաղաքական առաջնագծում հայտնվեմ, բայց, տիկին Թանդիլյան, և՛ Ձեզ, և՛ Ձեր գործընկերներին մի ուրիշ բան կխնդրեմ: Ես տեղյակ չեմ միջադեպին, ես տեսել եմ Ձեր գրառումը գալուց առաջ: Եկեք գնահատականներ չտանք: Մեր գնահատականները կլինեն այն ժամանակ, երբ խորամուխ կլինենք՝ ինչ է եղել:  Չեմ կասկածում Ձեր խոսքերի վրա, բայց պարտավոր եմ լսել նաև պարոն Գեղամյանին»:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am